MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
6000 ԱՄՆ ԴՈԼԱ՞Ր Է ՎՃԱՐՎԵԼ ԿԱՐԵՆ ԲԱԲԱԿԵԽՅԱՆԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՄԵՆ ՀԱՅ ԱՂՋԿԱ
09:18, 02.10.2017
10331 | 0
Ուրիշն իրանց տանի Դուբայ, անձնագրերը վերցնի ու փող աշխատի, բայց ե՞ս գնամ 14 տարի նստեմ: Ինչի՞ համար, որ սուտ ցուցմունք են տվել, - դատավոր Եվա Դարբինյանին նայելով` հարցրեց Անուշը» ։
Սա մի հատված է 13 տարի կավատության համար դատապարտված Անուշ Մարտիրոսյանի պաշտպանական ճառից։
Ոչ դատարանին, ոչ դատախազին և ոչ էլ նախաքննությանը չի հետաքրքրել թե վերջիվերջո, ով էր Հայաստանում լուծում աղջիկների Դուբայ վիզաների և ճանապարհածախսի խնդիրը և ովքեր էին այդ կատարված ծախսերը իրենց շահույթով հանդերձ հետ ստանալու համար Դուբայում առգրավում աղջիկների անձնագրերը և վաճառում նրանց հասարակաց տներին։ Դատարանի առաջ կանգնեց միայն Անուշ Մարտիրոսյանը իր երկու քույրերի հետ միասին։ Նրանց մեղքը միայն մի բանում էր ՝ երբեմն մարմնավաճառները գիշերել էին Դուբայում իր տանը։
Անուշ Մարտիրոսյանը այլևս չի խոսում, համարում է անիմաստ, կամ միգուցե վախեցած է մինչ օրս։ Սակայն օրերս Հայաստան է վերադարձել Դուբայում ոսկու առևտրով զբաղվող Աստղիկը (անունը փոխված է), որը հետաքրքիր մանրամասներ պատմեց Դուբայում հայ կավատների գործունեությունից։
Ըստ Աստղիկի իրականում Անուշին վերագրվել են արարքներ, որ նա չի կատարել և չէր էլ կարող կատարել։ Ըստ նրա Հայաստանում մարմնավաճառների վիզաների, ավիատոմսերի և Դուբայում նրանց առաջին մեկ շաբաթվա հյուրանոցների ամրագրմամբ և նրանց տեղափոխմամբ զբաղվել է ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը։ Ամեն մի Դուբայ հասած և արդեն վաճառված հայ աղջկա համար նրան վճարվել է 6000 ԱՄՆ դոլար։ Կարեն Բաբակեխյանի պատասխանատվության տակ է եղել նաև հայ աղջիկների ահաբեկումը և քրեական գործերի կարճումը, եթե հանկարծ սեռական ստրկության վաճառված աղջիկներից մեկն ու մեկը հայտնվեր Հայաստանում և փորձեր բողոք ներկայացնել։ Դուբայում աղջիկներին դիմավորում, անձնագրերը առգրավում և սեռական ստրկության էր վաճառում Գոհար Խաչատրյանը և հանրաճանաչ Դուբայի Գայանեն։ Վերջիններս ունեցել են արաբներից կազմված թիկնազոր, որոնց միջոցով էլ կարողացել են բռնի ուժով պահել աղջիկներին։
Նրանց բիզնեսը կանգնել է 2013 թ-ից սկսած, երբ Հայաստանի Ոստիկանությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ և Կարեն Բաբակեխյանի ազդեցությունը թուլացել է, իսկ երբ վերջինիս պաշտոնանկ է արվել, ապա Դուբայում բիզնեսը լրիվ կանգնել է։
Կարեն Բաբակեխյանը իր սիրուհուն ՝ Գոհար Խաչատրյանին տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ նույնպես Գոհար Խաչատրյանը, իր աղջկա ՝ Գայանե Մանուկյանի հետ միասին զբաղվում են նույն բիզնեսով, հասարակաց տներին «թարմ ապրանք» մատակարարելով։
Գոհար Խաչատրյանի սիրեկանը ՝ Կարեն Բաբակեխյանը ԱՄՆ-ում նույնպես նրանց հետ գործի մեջ է։ Սակայն 2015 թ- ին Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոյի եզրակացության հիման վրա ԱՄՆ պետ դեպարտամենտը չեղարկում է Կարեն Բաբակեխյանի ԱՄՆ մուտքի արտոնագիրը և ֆիզիկական կապը Գոհարի և իր սիրեկանի միջև կտրվում է, բայց գործնականը կապը մինչ օրս թե Դուբայի, թե Թուրքիայի և թե ԱՄՆ-ի ուղղություններում պահպանված է։
Սիրահար կավատները իրենց միակ թշնամի համարում են ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ նա է պաշտոնանկ արել Կարեն Բաբակեխյանին, նրանք վստահ են, որ եթե Գասպարյանը պաշտոնանկ արվի, ապա Բաբակեխյանը կվերադառնա համակարգ և Գոհար Խաչատրյանը նույնպես առանց վախի կարող է գալ Հայաստան։
Այդ պատճառով Կարեն Բաբակեխյանի գումարներով ԱՄՆ-ում ստեղծվեց usarmenianews.com կայքը, որի խմբագիր է դառնում Գոհար Խաչատրյանի դուստրը ՝ Գայանե Մանուկյանը, ի դեպ դուստրը մորից ոչ պակաս ներգրավված է եղել մարմնավաճառության և թրաֆիկինգի մեջ։
Հենց այս կայքն էլ, ստեղծման առաջին օրվանից սկսեց Գասպարյանի և նրա մերձավոր շրջապատի վարկաբեկման գործնթացը, որը շարունակվում է մինչ օրս։
Աստղիկը պնդում էր, որ Անուշ Մարտիրոսյանը կալանք է կրում Կարեն Բաբակեխյանի, Գոհար Խաչատրյանի և Գայանե Մանուկյանի փոխարեն։ Աստղիկը շուրջ հինգ ժամ տևած խոսակցության ժամանակ մեզ ներկայացրեց Կարեն Բաբակեխյան, Գոհար Խաչատրյան և Գայանե Մանուկյան կավատների գործունեության բազմաթիվ դրվագներ, որը կներկայացնենք հաջորդիվ։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ……………
The article published in the Spokesperson project.
Share with friends
irakan lurer
to top