Mamul.am
Full version
USD 476.44, EUR 525.85, RUB 7.42, GBP 598.27
+9 °C, +10 °C ... +22 °C Tomorrow:+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ջութակահարի անակընկալ ստրիպտիզը (18+)
16:53, 07.11.2018
Երբ մեր համույթը դադարեցրեց իր գործունեությունը, ստիպված էի փող վաստակել գիշերային ակումբներում և ռեստորաններում նվագելով, որպեսզի կարողանամ ընտանիքիս գոյությունը պահպանել: Գիշերային ակումբում նվագելիս, ընդհանուր սրահից զատ, հրավիրում էին նվագելու առանձին սենյակներում: Մի անգամ առաջարկեցին նվագել կանանց սենյակում: Դատելով կանանց պատվիրած թանկարժեք խմիչքներից ևւ խորտիկներից, կռահեցի, որ շատ հարուստ կանայք են:
-Վաո~ւ, ինձ տեսնելով բացականչեց միջահասակ կինը, -շատ հմայիչ երիդասարդ ես, նվագիր մեզ համար, քեզ լավ կվճարենք, - ասաց և 100 դոլորանոց թղթադրամը մեկնեց ինձ: Նրան հետևեցին նաև նրա երկու սեղանակիցները: Ես շատ ուրախացա և ինքնամոռաց սկսեցի նվագել:
-Դու հրաշալի ես նվագում, -ասաց մյուս կինը, -եկ, մեզ հետ խմիր, տեսնենք, թե որպես տղամարդ ինչպես ես:
Երկու բաժակ կոնյակ խմելուց հետո, առաջարկեց ստրիպտիզ անել իրենց համար: Ես քաշվեցի, սակայն նրանք ինձ կրկին «վարձատրեցին»: «Կարևորը փողն է» -մտածեցի և սկսեցի մերկանալ: Նվագում էի, իսկ նրանք շոյում էին մերկ մարմինս: Մեկն սկսեց սեռական բնույթի գործողություններ կատարել: Մեկն էլ՝ առաջարկեց իր հետ սեռական հարաբերություններ ունենալ: Գլուխս պտտվեց և այլևս չեմ հիշում, թե հետագայում ինչ էր կատարվելլ ինձ հետ: Միայն առավոտյան ինքս ինձ «գտա» ամբողջովին մերկ վիճակում, հատակին ընկած: Խելքս գլուխս հավաքելով, շորերս հագնվեցի և ողջ գիշերն աշխատած 800 դոլոր գումարով տուն վերադարձա:
Փողը տեսնելով, կինս շատ ուրախացավ: Սակայն, ողջ գիշերվա ընթացքում չկարողանալով նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ, տխրեց: Մի քանի օրվա ապարդյուն ջանքեր թափելուց հետո, ստիպված դիմեցի բժշկի օգնությանը: Վաստակած փողի ուրախությունը երկար չտևեց, քանի որ բժշկի խոսքերով, բավականին ժամանակ և գումար էր հարկավոր բուժման համար: Իսկ «վաստակած» գումարը բավարար չէր բուժման ծախսերը հոգալու համար:
Ճիշտ է, մեկ տարվա ընթացքում ես բուժվեցի, սակայն կինս այդ ընթացքում չդիմացավ և հեռացավ ուրիշ տղամարդու հետ:
Share with friends
| |
Կարեն Աբրահամյան
20:55, 27.08.2018
to top