MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Հայր Կորյունի (չ) պատսխանը Սրբազանին
15:31, 14.06.2018
3466 | 0
Վերջին օրերին դադարել էի հետևել եկեղեցու բարեփոխիչներին, նույն տեքստերը ձանձրալի են ու անհեռանկար։ Բայց պատահաբար աչքովս ընկավ Հայր Կորյունի պատասխանը սրբազանին, հավանաբար Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ասուլիսի մասին էր, որը ամբողջությամբ առցանց դիտել էի։ Մինչև Կորյունի աստղեր իջեցնող պատասխանին անդրադառնամ՝ հիշեցնեմ, որ սրբազանը բազմաբովանդակ ասուլիս էր տվել լրատվական կայքերին և այնպիսի կշռադատված ու խորը փաստարկներ էր ներկայացրել, որ ցուցարարներին այլ բան չեր կարող մնալ, քան խայտառակության սեփական ծրարը ընդունել փոստատարից։ Հետաքրքիր է, որ սրբազանը խոսում է Հայր Կորյունի անթույլատրելի արտահայտության մասին, որ վերջին հարյուրամյակի հայրապետները, այդ թվում՝ Վազգեն Ա-ն, Գարեգին Ա-ն, Գարեգին Բ-ն ԿԳԲ-ի դրածոներն են։ Սրբազանը նաև Հայր Կորյունի մյուս ամոթալի խոսքին է անդրադարձել, որտեղ աբեղան ասում է, որ Տիրոջ կամքով սպանվեց ազգային հերոս Վազգեն Սարգասյանը։ Հիմա լսում եմ Կորյուն աբեղայի պատասխանը, որտեղ եկեղացական այրը մեղադրում է լսողներին, ասում է՝ գնացեք տեսանյութերում լավ նայեք ես ասել եմ, որ Վազգեն Ա – ն՝ չնայած, որ ԿԳԲ-ն է դրել, ահագին սիրված և ընդունելի է եղել: Իբրև շլացնող և հաղթող պատասխան՝ նա մեկնաբանելիս մի այնպիսի հաղթական դեմք է ընդունում, կարծես, մարտական խաչ առաջին աստիճանի շքանշան է ստացել։ Չգիտեմ ես եմ խելքից թուլանում, թե խելքից թույլերն են հաղթում աշխարհը, բայց այս նախագծի PR մասնագետ Կարենին ասեք՝ էլ իրեն միկրոֆոն չտան, թե չէ մենք արդեն կասկածում ենք, որ աբեղայի դևեր քշելու մեծ շնորհը, հնարքը անդրադարձել է իր վրա, և հիմա դևերը իրեն են հալածում, իսկ մեր եկեղեցում իր նման սուրբ չի մնացել, որ այդ դևերը իրենից հանի։
Իբրև հետ գրություն՝ ուզում եմ արձանագրել, որ դուք` բարեփոխիչնե՛րդ, երբեք չեք կարող պատասխանել Արշակ եպիսկոպոսին, որովհետև նա ձեզ պես չի վրիպել, նա միայն հորդորում է, իսկ եթե նա սկսի ձեզ պատասխանել, ապա իմացեք, որ դա նման կլինի քարով հարվածին թնդանոթի կրակոցի։ Սա ձեզ համար ՀՀԿ սեմինար չէ, ընկերնե՛ր, սա հոգևոր կառույց է, որտեղից ծնվել են հայոց դպրոցները ու հայոց տառերը, որտեղ հալածվել են հերետիկոսները ու հակաեկեղեցականները: Մի՛ մտեք այս ամենի մեջ և քանի ուշ չէ, հետ կանգնեք հրեշավոր ձեր քայլից։ Ուզում եք ջրի շիթը փակել, բայց մեծ ջրհեղեղի տակ կհայտնվեք։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հեղինակ
12:40, 16.08.2018
5730 | 0
15:58, 07.07.2018
4621 | 0
to top