MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
Վաչագան Ղազարյանը հրաժարվում է ցուցմունք տալ
11:37, 28.06.2018
4324 | 0

Բերման ենթարկվելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում Վաչագան Ղազարյանի ձեռքին առկա պայուսակում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից նախօրեին ձերբակալված և այնտեղ գտնվող, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` «Սերժի Վաչոն», հրաժարվում է ցուցմունք տալ

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից:

Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել էր «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8162 | 0
to top