MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Հանդիպում-քննարկում՝ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային հանրակացարանային շենքի բնակիչների վերաբնակեցման խնդրով
16:27, 06.07.2018
3704 | 0

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարայնություն ունեցող հանրակացարանային շենքի մի խումբ բնակիչների հետ: Ի դեպ, նշենք, որ շենքը վթարայնության 4-րդ աստիճան ստացել է 2016 թվականին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են վերաբնակեցմանն առնչվող, մասնավորապես քաղաքապետարանի կողմից բնակիչներին առաջարկվող բնակարանների հետ կապված մի շարք հարցեր:
Եվս մեկ անգամ ընդգծելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման ու խնդրի կարգավորման առաջնահերթության խնդրում Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը՝ Վահե Նիկոյանը հույս է հայտնել, որ կազմակերպվող քննարկումներով կողմերը կգան ընդհանուր եզրահանգման և խնդիրը դրականորեն կլուծվի:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկներն առանձին և առավել մանրամասն քննարկել առաջիկա հանդիպումների ընթացքում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Yerevan info
to top