MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+27 °C
Ավագանու նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով
14:06, 16.07.2018
4987 | 0

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ և 46-րդ հոդվածների և Երևանի ավագանու 2018թ. հուլիսի 12-ի 154-Ա որոշման համաձայն, 2018թ. հուլիսի 16-ին նախատեսված Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության Երևանի ավագանու նիստի սկզբում նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը հայտարարել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ավագանու նիստը իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին (Երևանի ավագանին ունի 65 անդամ): Սակայն այդ պահի դրությամբ նիստին ներկա են եղել ավագանու միայն հինգ անդամներ և քվորում չի ապահովվել: Հետևաբար, նիստն իրավազոր չի համարվել և, ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետով, նիստը վարող Կամո Արեյանը հայտարարել է 30 րոպե տևողությամբ ընդմիջում:

Ընդմիջումից հետո նույնպես քվորում չի ապահովվել, որից հետո, ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետով, նիստը համարվել է չկայացած:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Yerevan info
to top