MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
ՈՉ ԹԵ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
21:26, 20.08.2018
9223 | 0


ՈՉ ԹԵ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՑ ՆԱՄԱԿ»
ՊԱՐՈՆ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՆԱՄԱԿԻՍ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՐՈՒՄ ԵՄ ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐՔԻՆ ՆԱՄԱԿԸ և ՍՏԻՊՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ․ ՑԱՎՈՔ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԻՄ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ, և ոչ միայն իմ, այլ իմ ընկերների, որ իմ հորդորով ձեր ֆեյսբուքյան էջը հեղեղեցին, իրենց բողոքի ձայնը բարձրացնելով․․․ չեմ ուզում հայերենից հայերեն թարգմանել, բայց ստիպված եմ հիշեցնել, որ արդարադատության նախարար նշանակում է արդար որոշումներ կայացնող, արդարությունը վերահսկող, արդարություն հաստատող, որը պետք է լինի Նոր Հայաստանի պետականության հիմքերից հիմքը․․․բայց ձեր կողմից չտեսա այդ անարդար վճռին որևէ անդրադարձ․․․ ձեզ չհետաքրքրեց զինվորի մոր, 4 անչափահաս երեխաների ճակատագիրը, դե ինչ է եղել, ձեր երեխաներն անհոգ մանկություն են վայելում, ոչ սոված են, ոչ էլ որևէ բանի կարիք ունեն, , նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ միլիարդներ թալանողներին բռնում, բաց եք թողնում, իսկ 4000 հազարի համար 5 տարի եք փակում․․․ձեր մտքով չանցնի, որ ես լռողներից եմ, ես, որ նախքին 3 իշխանությունների բոլոր սխալ, ապազգային, հանցավոր քայլերը մանրադիտակի տակով եմ անցկացրել և իմ հրապարակախոսական, վերլուծական հոդվածներով հանդես եկել, այսօր գիտակցաբար եմ հարաբերական լռություն պահպանում, որ հակահեղափոխական ռևանշիստներին ավելորդ թեմա չտամ վարչապետի դեմ, , , դուք փաստորեն մեր վարչապետի վստահությունն եք չարաշահում և հին ռեժիմի գործելաոճով առաջնորդվում, , , ես դեռ համբերում եմ, գիտեմ, թե վարչապետն ինչքան է զբաղված, բայց ստիպված եմ նամակ հղել նրան և այս հարցին արդարացի լուծում պահանջել․ վստահ եղեք, որ իմ նամակին նա կարձագանքի ու լուծում կտա, ․․ Գեթ այս մի փաստը հերիք է, որ ձեր աշխատանքը գնահատվի շատ վատ, , , ցավով եմ արձանագրում, դուք շատ հեռու եք Նոր Հայաստանի արդարադատության նախարարը կոչվելուց, , , նամակս խիստ է, ցավոք այս է ճշմարտությունը․ անհոգի մարդը չի կարող արդար վճիռ կայացնել․ դուք իսկը համապատասխան նախարարը կարող եք լինել Դատավոր Մանուշակ Պետրոսյանի․․․ փաստորեն դուք կոծկեցիք նրա կայացրած այդ խայտառակ վճիռը․ խորհուրդ կտամ Եվրոպա ձգտող Հայաստանի դատական
համակարգը ոչ թե նախքին ռեժիմի
օրենսգրքով առաջնորդել, այլ՝ բարեփոխել,
Եվրոպայում 4000 դրամի համար ստորագրությամբ բաց են թողնում, կամ առավելագույնը՝ չնչին տուգանք՝ 12 եվրո, ոչ թե 5 տարի ազատազրկում․ նախ բարի լինեիք միջամտել այդ կնոջը աշխատանքի տեղավորել, որ ստիպված չլիներ երեխաներին սովից փրկելու համար գողություն աներ, գնար այդ ծայրահեղ քայլին․․․ նա մայր է վերջապես․ դուք գիտե՞ք ինչ բան է մայրը և յուրաքանչյուր մայր կգնար այդ քայլին, այդ թվում և ես․․․կարող եք ինձ չպատասխանել․․․ ես ասացի այն ինչ կուտակվել է իմ մեջ և ինձ հագիստ չի տալիս․ ես մայր եմ վերջապես և անտարբեր չեմ նման վիճակում հայտնված 4 հայ երեխաների ճակատագրով․․․ Դուք այնքան հեռուն գնացիք, որ անգամ համաներումը նրա վրա չտարածեցիք, դասեցիք մարդասպանների, ծանր հանցագործությունների դասին, , , բայց գրեթե վստահ եմ, որ իմ և իմ ընկերների Ձեր ֆեսբուքյան էջին կատարած քննադատական գրառումները պատճառ դարձան մեր վրեժը լուծել այդ կնոջից, , ,
ԵՍ ԼՌԵԼՈՒ ՍՈՎՈՐ ՉԵՄ, ԵՐԲ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՄ ԲԱԽՎՈՒՄ․ ԻՆՁ ԼՌԵՑՆԵԼՆ ԱՅԴՔԱՆ ՀԵՇՏ ՉԷ, ՈՒՂՂԱԿԻ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՇԱՏ ՀԱՐԳԵԼՈՎ և ԱՄԲՈՂՋ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵԼՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, և ԱՅՍՕՐ ԷԼ, ԵՐԲ ՌևԱՆՇ ՎԵՐՑՐԱԾՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ, ԱՅՍ ՊԱՀԻՆ ԷԼ ՆՐԱՆՑ ԴԵՄ ԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ․․․ ԵՍ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐ ԵՄ, և ՉԵՄ ԼՌԻ ԱՆԳԱՄ ԻՄ ՄԱՀՎԱՆ ՄԱՀԻՃՈՒՄ․ ԲԱՐԻ ԵՂԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ԹԵ ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄԸ՝ ՉԿԱ․․․ ՑԱՎՈՔ ՓԱՍՏՆ ԵՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ, և ՔԱՆԻ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ 4000-Ի ՀԱՄԱՐ 5 ՏԱՐԻ ՓԱԿԻ ՏԱԿ ՊԵՏՔ Է ՄՆԱ, ԵՍ ԱՅԴ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՉԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ․ և ՄԻ ԲԱՌՈՎ ԿԱՐՈՂ ԵՄ ՈՐԱԿԵԼ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս
The article published in the Spokesperson project.
Share with friends
Sona Arshuneci Arshuneci
to top