MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Tomorrow:+27 °C
Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ. mangasar.com
03:57, 11.10.2018
3177 | 0

Հարգելի պարոն Սանոսյան

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու առիթով:
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները, աշխատանքային փորձն ու մարդկային որակները լավագույնս կծառայեն մարզի բնակիչների կյանքի բարելավմանը:
Դժվարին և պատասխանատու ուղի եք բռնել, բայց հավատացած եմ, որ Դուք կանցնեք այն պատվով և Ձեր գործունեությամբ կնպաստեք թե՛ մեր մարզի վարկանիշի բարձրացմանը, և թե՛ նրա հպարտ բնակիչների կյանքի որակի դրական փոփոխությանը:

Ճանաչելով և գնահատելով Ձեզ որպես արժանավոր, գործունյա և տաղանդավոր մարդու՝ համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզը նոր հաջողություններ կարձանագրի:

Կարծում եմ՝ ՀՀ նոր իրողությունների պայմաններում մեր կառավարության և վարչապետի հետ միասին Դուք կկարողանաք կյանքի կոչել Ձեր բոլոր ծրագրերը, որոնք էականորեն կբարձրացնեն Գեղարքունիքի մարզի և ինչու ոչ՝ նաև մեր երկրի քաղաքացիների կյանքի որակը:
Աշխատանքային այս նոր երթում մաղթում եմ Ձեզ հաջողություն, նորանոր ձեքբերումներ, ուժ ու եռանդ:
Թող ղեկավարի, գործընկերոջ, մարդու կենսաուժն անխափան ուղեկցեն Ձեզ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և աշխատանքային բազում հաջողություններ:


Արայիկ Թարփոշյան
mangasar.com

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4901 | 0
to top