Յուրաքանչյուր կին յուրովի է արձագանքում հղիությանը: Դուք ցանկանում եք պարզել՝ հղի եք, թե ոչ: Համոզվելու համար միակ վստահելի եղանակը հղիության թեստն է: Սակայն կան ախտանշաններ, որոնք չեն բացառում հղիության հնարավորությունը: Արդյո՞ք բոլոր կանայք ունենում են հղիության միևնույն նշանները: Ահա հղիության ամենատարածված նախանշանները, որոնք կհաստատեն ձեր կասկածները: Ախորժակի անկում Եթե հղիությունը նոր է, ապա բնական երևույթ է, երբ հաճելի չէ որևէ սնունդի կամ նույնիսկ սուրճի բույրը: Հաճախ ձեր ամենասիրելի ուտեստը հղիության ընթացքում դառնում է տհաճ և անցանկալի: Տրամադրության տատանումներ և որովայնային փքվածություն Շատ կանայք հղիության ընթացքում ունենում են տրամադրության անկում կամ հակառակը՝ բարձրացում: Դա պայմանավորված է օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխություններով: Հղիության ընթացքում կանանց թվում է, թե կուտակել են ճարպեր, քանի որ որովայնը դառնում է փքված, իսկ հագուստը՝ անհարմար: Սրտխառնոց և հաճախակի միզարձակում Սա նույնպես հղիությանը բնորոշ նախանշան է, քանի որ արյան հոսքը դեպի երիկամներ արագանում է, և միզապարկը ավելի հաճախակի է լցվում: Հղի կանայք առաջին ամիսներին առավոտյան սրտխառնոց են ունենում: Այդ սրտխառնոցը կարող է լինել նաև կեսօրին և նույնիսկ երեկոյան: Հոգնածություն Պրոգեստերոն հորմոնի մակարդակի աճի հետ մեկտեղ կնոջ օրգանիզմում նկատվում է թուլություն և հոգնածություն, որոնց հետևում է քնկոտությունը և դանդաղկոտությունը: Կրծքերի ցավ և Դաշտանի բացակայություն Հղիության ընթացքում կնոջ կուրծքը փոփոխությունների է ենթարկվում, ուստի առաջանում է ցավի զգացողություն: Այսպիսով՝ հղիությունը ֆիզիոլոգիական պրոցես է, որի դեպքում կնոջ օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջից զարգանում է պտուղը: Օրգանիզմում կատարվող փոփոխությունների արդյունքում կնոջ մոտ ի հայտ են գալիս նշված նշանները, սակայն չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ոք սուբյեկտիվ է: |