MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Tomorrow:+27 °C
Զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրեր Կոտայքի մարզում
16:07, 22.10.2018
2253 | 0
Հոկտեմբերի 22-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց հուշագիր՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ 2018թ.-ի փետրվարի 1-ից մեկնարկած «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ խթանելով համայնքային զբոսաշրջության զարգացմանը, մշակութային և բնապահպանական իրազեկվածությանն ուղղված նախաձեռնություններին՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:
Կոտայքի մարզում ծրագրով նախատեսված հիմնական աշխատանքները կիրականացվեն հանրային քննարկման ընթացքում վերհանված և մարզային մակարդակի բազմաշահառու խմբի հետ առանձին քննարկման արդյունքում ընտրված կլաստերում, որն իր մեջ ներառում է Արզական, Բջնի, Մեղրաձոր, Արտավազ, Հանքավան բնակավայրերը:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր խոսքում կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումն այս մարզում՝ մասնավորապես շեշտելով.
«Ես բարձր եմ գնահատում հատկապես միջազգային կազմակերպությունների ցուցաբերած նախաձեռնողականությունը նման ծրագրերի իրականացման հարցում: Ինքս պատրաստակամ եմ հնարավոր ռեսուրսներով աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք միտված են մեր համայնքների համաչափ զարգացմանը»:
Ծրագրի շրջանականերում՝ «Դի-Վի-Վի Հայաստան» -ը թիրախավորելու է զարգացման չբացահայտված հնարավորություն ունեցող, ինչպես նաև խոցելի համայնքները՝ մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրային գործունեության միջոցով, ինչպես նաև տրամադրելու է դրամաշնորհային և մեկնարկային ֆինանսական միջոցներ՝ համայնքային և բիզնես նախագծերի իրականացման համար:


http://kotayk.mtad.am/news/item/
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4901 | 0
to top