MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Tomorrow:+25 °C
Ռազմական բուհերը հավատարմագրվեցին 4 տարով
11:27, 29.10.2018
3053 | 0

Վ․ Սարգսյանի անվան ռազմական և Ա․ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարաններին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը։

Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց ռազմական բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի` փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին:

Հավատարմագրման կարգի համաձայն` 4 տարով հավատարմագրում ստացած բուհերն երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:

Հավատարմագրված բուհերի մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի է Հավատարմագրման պետական գրանցամատյանում։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top