Mamul.am
Full version
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+15 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Իմ մեծ մայրիկը»
19:59, 12.11.2018

Նվիրումի ու ակնածանքի միջոցառում էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: Դասվար Լ. Սարգսյանը հրավիրել էր 2-րդ դասարանի աշակերտների տատիկներին մասնակցելու «Իմ մեծ մայրիկը» միջոցառմանը: Անշուշտ, գովելի է հարգանքն ու մեծարանքը մեծի հանդեպ: Աշակերտների շուրթերից հնչած յուրաքանչյուր խոսք, խրատ ու մաղթանք հուզել էր տատիկներին, ովքեր իրենց գոհունակությունն արտահայտեցին ոչ միայն միջոցառման, այլև դպրոցի ողջ
գործունեության մասին ընդհանրապես:

Ամփոփելով միջոցառումը` դպրոցի տնօրեն Մ. Շատոյանը

իր գոհունակությունն արտահայտեց մեծ մայրիկներին իրենց ջանքերի, տիեզերական սիրո և հայկական գերդաստանի պահպանման համար և հորդորեց իրենց կյանքի ծանրաբեռ աշնան բոլոր բարիքները փոխանցել իրենց թոռնիկներին` նպաստելով իրենց կրթությանն ու դաստիարակությանը:

Share with friends
| |
Արտենիի թիվ 1 միջն դպրոց
to top