Հայաստանի երիտասարդ գիտնականներն այսօր հավաքվել են կառավարության շենքի մոտ «Մենք կանք» գրությամբ՝ կառավարությանը հիշեցնելու Հայաստանում գոյություն ունեցող գիտության մասին։ «Այս պահին փորձ է արվում օտարել մի գիտական ինստիտուտի տարածք, որը շատ վատ նշան ու նախադեպ կարող է դառնալ» ։ Նրա խոսքով գիտական աշխատանքով զբաղվող գիտնականը մեկ օրում կարող է պարզել, որ չունի ռեսուրս, չունի նաև տարածք։ Գիտնականները նաև դժգոհ են ֆինանսավորման կրճատումից։ «Գիտության ֆինանսավորումն այսօր անթույլատրելի մակարդակի վրա է», - ասում են երիտասարդ գիտնականները։ |