Ծաղիկներ նվիրելու սովորույթը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Իսկ որո՞նք են աշխարհի ամենաթանկ ծաղիկները։ Եկեք պարզենք միասին։ 10. Լիզիանտուս (Lisianthus), մեկ փունջը՝ $10 - $35 Լիզիանտուս, Էուստոմա, «Իռլանդական վարդ» ահա այս հրաշք ծաղկի անունների ոչ լրիվ ցանկը։ Լիզիանտուսը հեշտությամբ կարելի է շփոթել վարդի հետ, սակայն այն ամենաթանկ ծաղիկների ցանկում է։ 9. Հովտաշուշան (Lily of the Valley), մեկ փունջը՝ $15 – $50 Հովտաշուշանը խոնավասեր և ջերմասեր ծաղիկ է։ Հայտնի են հովտաշուշանի բազմաթիվ տեսակներ՝ վարդագույն, խոշոր ծաղիկներով, բազմագույն տերևներով և այլն։ 8. Հորտենզիա (Hydrangea), մեկ ցողունը՝ $6.5 Հորտենզիա ծաղկի հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն է։ Հայտնի է այս ծաղկի մոտ 80 տեսակ։ 7. Շուշան (Gloriosa), մեկ ծաղիկը՝ $6 – $10 Շուշանը խոշոր, գեղեցիկ սոխարմատավոր բազմամյա ծաղկաբույս է։ Այն ունի իր տարատեսակները ամբողջ աշխարհում։ 6. Կակաչ (Tulip Bulb), 17-րդ դարում այս ծաղիկը վաճառվել է $5, 700-ով Հանդիպում են կակաչի տարբեր տարատեսակներ, որոնց հայրենիքը տարբեր է։ Կակաչի միակ թերությունն այն է, որ ծաղկած ծաղիկը երկար չի դիմանում` 2-3օր և նույնիսկ թեթև քամուց թերթիկները պոկվում են: 5. Saffron Crocus, մեկ ֆունտը՝ $1200 – $1500 Զաֆրանը աշխարհի ամենաթանկ համեմունքներից մեկն է: Այն մշակվում է ձեռքով, և մեկ ծաղկի բերքը շատ քիչ է տվյալ համեմունքը ստանալու համար: Մեկ կիլոգրամ զաֆրան ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել մոտ 110, 000-170, 000 ծաղիկ: Իսկ Սաֆֆրոն ծաղկի գինը 20 գրամի համար մոտ 100 դոլար է: 4.Օրխիդեա (Gold of Kinabalu Orchid), մեկ ծաղիկը՝ $6000 Gold of Kinabalu ծաղիկը պատկանում է մեծ չափսի օրխիդեաների ընտանիքին։ Այն ծաղկում է մինչև հինգ ծաղկով։ Այս տեսակի օրխիդեան աննման բույր ունի։ 3. Օրխիդեա (Shenzhen Nongke Orchid), մեկ ծաղիկը՝ $200, 000 Այս ծաղիկը շատ հազվագյուտ է, քանի որ աճեցվում է Shenzhen Nongke ընկերության կողմից միայն։ Պահանջվել է 8 տարի այս հրաշալի ծաղիկը ստեղծելու համար։ 2. Վարդ (Juliet Rose), այս ծաղիկն աճեցնելու համար պահանջվել է 15 տարի, արժե $15.8 մլն Ջուլիետայի վարդ-հիբրիդը ստեղծելու համար Դեյվիդ Օստինից պահանջվեց 15 տարի և Դեյվիդի ջանքերը ապարդյուն չէին, քանի որ այս վարդը առաջին ամենաթանկ ծաղիկն էր աշխահում։ 1. Կադուպուլ (Kadupul), այս ծաղիկը պատկանում է կակտուսների ընտանիքին Կադիպուլը անգին է, աճում է շատ հազվադեպ և ապրում է ընդամենը մի քանի ժամ։ Մենք Ձեր ուշադրությանը ներկայացրեցինք աշխարհի 10 ամենաթանկ ծաղիկները և հուսով ենք Դուք հասցրեցիք երազելու այս ծաղիկները ստանալու կամ նվիրելու մասին։ Իսկ յուրօրինակ ծաղիկների լայն տեսականի կարելի է գտնել Mon Amie ծաղկի և դիզայնի սրահում՝ Երևան, Մոսկովյան 28։ |