Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 21-ին, Գեղարքունիքի մազում: 2001-2006 թթ. - սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժինը։ 2012 թվականից ուսանում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2009-2012 թթ. - ՀՀ բնապահանության նախարարի օգնական, «Մաքուր Սևան» ծրագրի, Հրազդան ձորի մաքրման աշխատաքների և այլ բնապահպանական ծրագրերի պատասխանատու։ 2010-2014 թթ. - Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 2011 թ. ընտրվել է առաջին Երիտասարդական խորհրդարանի երիտասարդ խորհրդարանական։ 2012-2014 թթ. - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական։ 2014 թ. հուլիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ Գեղարքունիքի երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ |