11.12.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առարկայից: /Դասվար Լարիսա Խաչատրյան/ Դասի թեման՝ «Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է» Դասի նպատակները ա/կզարգանա աշակերտների բառապաշարը, բանավոր և գրավոր խոսքը, վերլուծելու, համեմատելու, դատողություններ և եզրակացություններ անելու կարողությունները բ/կկարողանան դատողություններ անել բնագրի շուրջը և հիմնավորել կարծիքը գ/ կպատկերացնի որոշ գրական ստեղծագործությունների կապը պատմության և մշակույթի հետ Խնդիրները .Սովորողների մեջ դաստիարակել սեր, հոգատարություն հայրենիքի նկատմամբ և հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում. Աշակերտները ներկայացրին Սուրեն Վարդևանյանի «Օջախի հիմքը» հեքիաթը, խոսեցին սիրո, երջանկության մասին և նշեցին, որ բոլոր խնդիրները լուծելի են, եթե ընտանեկան օջախում սեր կա. սիրո հետ կգա և´ հաջությունը, և´ հարստությունը: Հնչեց Պ.Սևակի, Հովհ.Շիրազի, Հ.Սահյանի բանաստեղծություններից: Ուսուցչի հարցադրմանը, թե «Ինչ են հասկանում հայրենիք ասելով և ինչ պարտականություններ ունեն հայրենիքի հանդեպ» , սովորողները պատասխանեցին իրենց կողմից գրված շարադրություններով և բանաստեղծություններով: Դասի արդյունքում աշակերտները եկան այն գիտակցության, որ իրենցից յուրաքանչյուրը մի մասն է Հայաստանի, և հենց իրենք են Հայաստանի վաղվա օրը, ապագան կերտողները: ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան |