MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+24 °C
Հավատացյալների վրա ոստիկաններ բերած քահանայի բարոյական կերպարը
21:08, 31.01.2019
5799 | 1
ԳՈՂ, ՍԻՐՏԸ՝ ԴՈՂ

Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Դավիթ քահանա Սահակյանի բարոյական կերպարի շուրջ վերջին օրերին բավական հակասական լուրեր են պտտվում հավատացյալների շրջանակներում:
Ուշագրավ է սոցիալական ցանցերից մեկի սույն գրառումն այդ կապակցությամբ: Ֆեյսբուքյան էջերից մեկում մասնավորապես կարդում ենք. «Շնացող Դավիթ քահանա Սահակյանը մի ժամանակ ծառայում էր Մարսելի հայկական եկեղեցում: Անհեթեթ պատճառաբանությամբ լքել է իր երկու երեխաներին ու կնոջը, ով իր կուրսեցու՝ Հայր Շահե Անանյանի քույրն է: Խեղճ Հայր Շահեն ահագին ծախս արեց, Հայաստանից թռավ Ֆրանսիա, որ քրոջն ու երեխաներին ետ բերի: Ապա Տեր Դավիթը կապնվում է Տաթևիկ Վարդանյան անունով մի աղջկա հետ, ով Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու երգչախմբից է: Մասամբ նաև ընտանեկան այս պրոբլեմի պատճառով է, որ անամոթ Տեր Դավիթը շահագռգռված է, որպեսզի անառակության վաստակավոր գործիչ Գարեգին Բ-ն մնա որպես կաթողիկոս: Դավիթին խիստ մտահոգում է իր ապագան, քանի որ նոր կաթողիկոսը վստահաբար չի հանդուրժի նրա ապօրինի և ոչ կանոնական վիճակը... Ի դեպ, հունվարի 20-ին՝ կիրակի, Գարեգինի մաֆիայի դեմ պայքարող որոշ եկեղեցասեր հավատացյալներ սուրբ Պատարագի արարողությանը մասնակցել են Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ սպասավոր է նշանակված թշվառական Տեր Դավիթը: Սա տեսնելով այդ հավատացյալներին՝ դողն ընկնում է ջանը և Պատարագից առաջ զանգում ու այդ մասին տեղեկացնում է իր անբարոյական շեֆին՝ Արարատի մարզի տեսուչ Գևորգ պօռնկացած եպիսկոպոս Սարոյանին: Նա էլ իր հերթին մեկ ջոկատի չափ ոստիկաններ է ուղարկում հիշյալ եկեղեցի՝ իբր որ վիճաբանություն չլինի: Ոստիկանները լուռ մասնակցում են Պատարագին և ապա հեռանում»:
Այսքանից հետո Տեր Դավիթին մնում է իր լրբազան վերադաս Գևորգ Սարոյանի ձեռքը բռնած՝ շաբաթը մեկ անգամ հատուկ դասընթացների գնալ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի ծխական դպրոցում՝ շնության մեղքի ու դրա պղծության մասին լավ պատկերացումներ ունենալու համար: Ականջը կանչի Գարեգին-Կտրիճ Ներսիսյանի...

Հ.Գ. Այս նյութը հրապարակելուց հետո Արման Սահակյանից նամակ ենք ստացել, որը տեղադրում ենք ստորև:

«Տաթևիկ Վարդանյանը նախապես Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու երգչախմբից չի եղել։ Ինքն այդտեղ եկել է Տեր Դավիթ քահանա Սահակյանի հետ, Տեր Դավիթի մեքենայով, առաջին անգամ և ամեն անգամ... Տեր Դավիթը հատուկ է մտցրել այդ աղջկան իր երգչախումբ և եկեղեցի, որպեսզի թաքցնի իրենց սեռական կապը:
Տեր Դավիթը այդտեղ եկել է Երևանի Սբ. Գրիոգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ խնդիրներ ուներ:
Տաթևիկը Փարաքարի Այգեկ գյուղից է, որտեղից կապնված էր սկզբում կուսակրոն հայր Մինաս Հախվերդյանի հետ: Իր մայրը, իմանալով դրա մասին, դաստիարակչական նպատակներով, աղջկան գյուղից ուղարկում էր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտմիություն: Ինքը ստիպված խզեց կապը հայր Մինասի հետ, բայց սկսեց կապնվել Գևորգ դպիր Գևորգյանի հետ, որին ճեմարանից հանել էին, իսկ հետո՝ Տեր Դավիթի հետ։ Եվ Տեր Դավիթի հետ էլ գնաց այդ եկեղեցուց:
Սկզբից ինքը չգիտեր, որ Տեր Դավիթը կին չունի, դրա համար կապնվեց այնտեղ գնացող-եկող Գևորգ դպիրի հետ, որը իրեն սարկավագ է ներկայացնում, բայց իրականում սարկավագ չի։ Բայց հետո ինքը իմացավ, որ Տեր Դավիթը կին չունի և կապնվեց Դավիթի հետ:
Դա հնարավոր է ճշտել Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու ցանկացած անդամից, որ նոր չի գալիս եկեղեցի: Արարատյան թեմում Տեր Դավիթին ու նրա սիրուհուն՝ Տաթևիկին, պահպանում է թեմի Առաջնորդ Նավասարդ Կճոյանը (մինչդեռ Դավիթ քահանան եկեղեցական օրենքով պետք է վաղուց կարգալույծ եղած լիներ՝ ամուսնալուծության և շնության դիմաց)» ։

Տեր Ղազար. «Շնացողը պիղծ է, շնությունն անընդունելի է՝ առավել ևս հոգևորականաց համար»
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ազատ Խոսք
to top