
Թուրքիան և Ազերպայճանը սերտացնում են հատկապես ռազմական ոլորտում համագործակցությունը: Նկատելի է, որ աստիճանաբար ականատեսն ենք լինելու թյուրքական այս երկու պետությունների դե-Ֆակտո միավորմանը: Արդեն ակնհայտ է դառնում, որ Թուրքիան նոր խաղ է սկսում: Խաղ, որտեղ էական նշանակություն ունի Ազերպայճանը: Ակնհայտ է, որ Թուրքիան կրկին գնում է իր թուրանական, կամ պանթյուրքական երազանքների ետևից: Երազանք, որը աշխարհաքաղաքական նոր իրողությունների, նոր հակամարտությունների, նոր վերաբաժանումների առիթ պետք է դառնա: Սակայն մյուս կողմից էլ ակնհայտ է, որ այս խաղերի նախաձեռնությունը ո՛չ այնքան զուտ թյուրքական են, որքան գլոբալ՝ աշխարհաքաղաքական: Բանն այն է, որ բոլոր կողմերն արդեն իսկ ընդունել են, որ աշխարհում ստեղծված ստատուս-քվոն այլևս մեծ չի բավարարում, իսկ նոր զարգացած և հզորացածներին, ինչպես օրինակ Թուրքիային, Չինաստանին, Ճապոնիային՝ (որը Երկրորդ Աշխարհամարտում պարտությունից հետո տնտեսական գերտերություն է դարձել), առավել ևս, ուստի գալիս է աշխարհի վերաբաժանման նոր անհրաժեշտություն: Դրան նախապատրաստվում են, և առաջին հերթին թյուրքական աշխարհն է պատրաստվում: Ժամանակ առ ժամանակ տարբեր կենտրոններից Թուրքիայի տրոհման ծրագրերի ի հայտ գալն էլ իր հերթին առաջ է բերում և գրգռում է Թուրքիայի պաշտպանական ռեֆլեքսը, որը բնական է, որ պետք է արտահայտվեր նորացված աշխարհաքաղաքական հայտով: Սակայն այդ հայտն էլ՝ թյուրքական աշխարհի միավորման, իր հերթին ստեղծելու է լարվածության նո՛ր օջախներ, նո՛ր հակամարտություններ: |