MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Tomorrow:+25 °C
Հնարավոր չէ տարանջատել հայ ժողովրդի պատմությունը Հայ եկեղեցու պատմությունից
17:21, 12.02.2019
3164 | 0

Իմ դիտարկումը ս.թ. փետրվարի 10-ի հանրային քննարկման առնչությամբ, որը հեռարձակվեց Հ 1 հանրային հեռուստատեսությամբ:

1) Հայ ժողովուրդը 301 թվականից սկսած հրաժարվեց հեթանոսական դիվահնար կռապաշտությունից և ընդունեց քրիստոնեության փրկարար լույսը` շնորհիվ բազմաչարչար հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի քարոզչության և նրան աջակից Տրդատ Գ թագավորի գործակցության` հեթանոսությունից դեպի քրիստոնեություն նրա դարձի գալուց հետո:
Այդ պահից ի վեր Հայաստանը հռչակվել է քրիստոնյա երկիր, իսկ քրիստոնեությունը` պետական կրոն: Այսպիսի ձևակերպումն ավելին է, քան որևէ սահմանադրական դրույթ:
2) Հայ ժողովուրդը, մինչև խորհրդային աստվածամերժության համակարգի գործարկումը, մեծամասամբ եղել է միատարր ուղղափառ (նկատի ունեմ Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը) քրիստոնյա ժողովուրդ` անդամակցելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Ապա հետխորհրդային անկախության շրջանում, օգտվելով երկրի սոցիալ-տնտեսական և հոգևոր անմխիթար վիճակից, Հայաստանում թունավոր սնկերի նման ծլեցին ու տարածվեցին տարատեսական աղանդավորական խմբավորումներ` Արևմուտքից ներթափանցած օտար (հիմնականում` բողոքական) քարոզիչների գործունեության ազդեցությամբ: Ի դեպ, «աղանդ» բառը կրոնական-աստվածաբանական եզրույթ է, որը բնավ վիրավորական իմաստ իրենում չի պարունակում:
3) Դարեր շարունակ հայ ժողովուրդը միախառնված է եղել Հայ եկեղեցուն, ըստ այդմ` հնարավոր չէր տարանջատել հայ ժողովրդի պատմությունը Հայ եկեղեցու պատմությունից: Այսպիսով, գոյություն ուներ մեկ համընդհանուր հայոց պատմություն, որի մեջ ներառված էր նաև Հայ եկեղեցու պատմությունը: Սակայն խորհրդային շրջանում, ելնելով անաստվածության գաղափարախոսությունից, հայ ժողովրդի պատմությունը արհեստականորեն բաժանվեց Հայ եկեղեցու պատմությունից: Արդյունքում` մերժվեց Հայ եկեղեցու պատմությունը և դպրոցական ծրագրերում թողնվեց միայն «Հայ ժողովրդի պատմություն» առարկան:
4) Հանրակրթական դպրոցներում հարկ է վերահաստատել «Հայոց պատմություն» միասնական առարկան, որն իր մեջ կներառի հայ ժողովրդի ամբողջական պատմությունը` ներառյալ մինչքրիստոնեական, այսինքն` հեթանոսական, և հետքրիստոնեական ժամանակաշրջանները, ինչպես որ մեզ ավանդել են հայոց պատմիչներն ու պատմագիրները` զերծ խորհրդային պատմաբանների զեղծումներից և հակակրոն մեկնաբանություններից:
5) Հանրակրթական դպրոցներում կամընտրական սկզբունքով ավելացնել «Քրիստոնեական» առարկան, որը հանրամատչելի գիտելիքներ կփոխանցի Աստվածաշնչի, քրիստոնեության, Հայ Առաքելական եկեղեցու վարդապետության, ավանդությունների, ծեսերի, տոների և բարոյագիտության մասին` ելնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցուն վերապահված «բացառիկության» հանգամանքից (գլուխ 1, հոդված 8.1): Այլ դավանանքների հետևորդների համար այս առարկան փոխարինել մեկ այլ` ոչ կրոնական կամընտրական առարկայով:
6) Աշխարհիկ բուհերում, դպրոցներում և մանկապարտեզներում զերծ մնալ հոգևոր քարոզչությունից և եկեղեցական ծիսակարգերից` խուսափելու համար ավելորդ շահարկումներից ու լարված հակառակություններից: Փոխարենը Հայ Առաքելական բոլոր գործող եկեղեցիներին կից բացել միօրյա (շաբաթօրյա կամ կիրակնօրյա) դպրոցներ` հոգևոր կրթություն, դաստիարակություն և կրոնական քարոզչություն իրականացնելու նպատակով` կամավորության սկզբունքով և ծնողների համաձայնությամբ:
7) Կրոնաեկեղեցական հարցերի քննարկման համար լրատվամիջոցներով եթերային հարթակ չտրամադրել սորոսական գրանտակեր, մարտնչող անաստված Ավետիք Իշխանյանին ու նրա նմաններին, իսկ Վահրամ Թոքմաջյանի փոխարեն հրավիրել անաչառ պատմաբանների, ովքեր պատմական իրողությունները կներկայացնեն ճշմարտության լույսի ներքո` վեր կանգնելով կողմնակալ վերլուծումներից և սուբյեկտիվ պատկերացումներից:

Հ. Եղիա Խաչատրյան
Սուրբ Էջմիածնի նախկին միաբան

Հանրային քննարկում. Որքանո՞վ եկեղեցին պետք է լինի դպրոցում
Հայ Առաքելական եկեղեցու դեմ հանդես եկող, արվամոլության և իգամոլության քարոզիչ Ավետիք Իշխանյան
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ազատ Խոսք
to top