MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
Արթուր Վանեցյան. Սա ուղերձ է, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք
03:54, 02.03.2019
3830 | 0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել էին արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, ծանոթացել ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն արցախյան այցի ընթացքում ծանոթացել է այնտեղ նախագծված ապագա բնակավայրին։

«Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու, ոչ միայն հայ ժողովրդին, այլև ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, և ընդհկառակը մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն երկիրը», -ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը անելիքների մասին լսելուց հետո։

Բնակավայրը կազմված է լինելու մի քանի մասերից՝ բնակելի հատված, հասարակական-վարչական հատված, պասիվ հանգստի հատված և սպորտային միջուկ։ Ժամանակակից գյուղական բնակավայրում ամեն տանը կցված է 1200 քմ հողամաս, օժանդակ շինություններ։

Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում նախագահ Սահակյանի արդեն երկրորդ այցն է Արցախի հարավային ուղղությամբ։


The article published in the Spokesperson project.
Share with friends
Անկախ Լրագիր
to top