MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
04.03.2019/Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
07:10, 06.03.2019
1996 | 0

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է





Մոսկվայում Հրատարակվող «ԺԱՄ» համահայկական կրթամշակութային ամսագիրը անդրադարձել է «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված հոդվածին: Այն մասամբ թարգմանվել է ռուսերեն և ներկայացվել ռուսախոս ընթերցողին: Այս գեղեցիկ նախձեռնության համար մեր շնորհակալությունը «ԺԱՄ» ամսագրի և ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին: «ԺԱՄԻ» հիմնական նպատակը օտար միջավայրում հայկական արժեքների տարածումն է, ինչպես նաև Հայաստանի և հայկական Սփյուռքի մշակութային ու հասարակական կյանքի լուսաբանումը: Այն հրատարակվում է 2008թվականից` Մոսկվայում:


իշխան Նիկոդիմոս Ամատուն. Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:

#ZHAMmagazine | Аматуни Никодим Исаевич – государственный, политический, общественный деятель, действительный статский советник, чиновник 4-го класса по особым поручениям в царской России, занимал ответственные должности при министерстве торговли и промышленности, юстиции, финансов и пр.. После Октябрьской революции был в стане белогвардейцев, в Крыму вошел в состав Правительства Юга России.

Ավելի վաղ «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված մասը հրատարակել են հայկական ՀԵՏՔ թերթը, Եվրոպական ՕՐԵՐ ամսագիրը և Պոլսո ԺԱՄԱՆԱԿ թերթը:





Նիկոդիմ Ամատունու մասին ամբողջական հայերեն տարբերակը կարող եք կարդալ`
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
585 | 0
to top