MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Tomorrow:+16 °C
Ոսկան Սրբազանն այդքան տղամարդկություն պիտի ունենա՞` այս անգամ էլ դեմ լինելու Գարեգին Բ-ի տնաքանդ քմահաճույքին
21:45, 12.03.2019
8807 | 0

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ` ՔԱՀԱՆԱՅԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
Ընտանիքի՛ տարին՝ ընտանիքի դե՞մ...


«Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ ու քանդիչ փորձերէն, զորս Դո՛ւք, Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կպատրաստէք ի՛ր մեջէն՝ ի՛ր դէմ» ։
Այս խոսքերը ներկա կաթողիկոսին տարիներ առաջ ասել է Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը՝ համացանցում հրապարակված ծավալուն երկրորդ բաց նամակի մեջ։
Վաղը Սուրբ Էջմիածնում սկսվելու են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները։ Այս ժողովի օրակարգում առկա հարցերից է Գարեգին Բ-ի կողմից 2019 թ. «Ընտանիքի տարի» հռչակելը և միջոցառումների համակարգումը։ Եվ ահա կաթողիկոսը այս նույն թեմայի տակ ներառել է ոչ ավել, ոչ պակաս` հայտնի ցույց ցրող, դիվահար Ասողիկ քահանա Կարապետյանին կուսակրոնի վեղար տալու հարցը։
Չիմացողներին տեղեկացնենք, որ այս տխրահռչակ քահանան ամուսնացած է, ունի երկու դուստր, կինն էլ հայտնի սոպրանո Սիրանույշ Գասպարյանն է։ Ասողիկը նոր ամուսնացած ժամանակ ապրում էր Երևանի Կոմիտաս թաղամասում` տնփեսայի կարգավիճակով: Հետո «նվիրյալ ծառայությունների» դիմաց Գարեգին Բ-ի կողմից բնակարան նվեր ստացավ Էջմիածնում, ինչպես իր մյուս կուրսեցի քահանաները, որոնք տարբեր վարչական պաշտոններ են զբաղեցնում Մայր Աթոռում:
Օրերից մի օր, երբ այս սողունը հասկանում է, որ ընտանիքում խնդիրներ ունի, և շատ շուտով կինն իրեն դուրս պիտի շպրտի հորական տնից, աղվեսի նման վազում է իր հովանավոր կաթողիկոսի մոտ ու գանգատվում սեփական կնոջից՝ պատճառաբանելով, որ կինը շատ է հյուրախաղերի մեկնում ու այժմ էլ ցանկանում է բնակություն հաստատել Սոչիում։ Իրականում Ասողիկը, լինելով խնդրահարույց և կռվազան անձնավորություն, իր ծայրահեղ բնավորության երեսից հաճախակի էր կռվի բռնվում Սիրանույշի հետ և փաստացի չկատարելով իր ամուսնական պարտականությունները` փաստի առաջ է կանգնեցրել իր կնոջը:
Ու այստեղ հարկ է նշել, որ Ասողիկ լրբենին իր պոռթկուն խառնվածքով կաթողիկոսին սեր է խոստովանում և հավատարմության երդում տալիս, որ ո՛չ կինը, ո՛չ երկու անչափահաս դուստրերը և ո՛չ էլ Աստծու Սուրբ Խորանի առաջ կնոջը պաշտպան կանգնելու ուխտը չեն կարող իրեն բաժանել կաթողիկոսից։ Բայց խորամանկ կաթողիկոսը ապահովության համար նաև գրավոր խոսք ու հավատարմագիր է պահանջում Ասողիկից, և վերջինս սիրահոժար նամակ է գրում, որտեղ մեղմ ասած` պախարակում է սեփական կնոջը (ի դեպ, մենք շուտով պատրաստվում ենք կապ հաստատել երգչուհի Սիրանույշ Գասպարյանի հետ, նրան կներկայացնենք Ասողիկի հիշյալ նամակը կաթողիկոսին, ու Սիրանույշի արտոնությամբ նամակը կհրապարակենք) ։
Ինչպես ասում են, հիմա գանք մեր ոչխարներին: Քանի որ այս Ասողիկը Գարեգինի մոլի պաշտպանն է, ուրեմն վերջինս էլ այսօր կամ վաղը նրա «կուսակրոնության» հարցը կբարձրացնի ու, ինչպես միշտ, միաձայն կանցկացնի «գերագույն» ժողովում, որ հետո ասի` ժողովականներն են հաստատել, ոչ թե ես։
Սրանով կաթողիկոսը խախտում է Հայ եկեղեցու ու քրիստոնեական բարոյականության, իր կողմից վերջերս այդքան շահարկվող ընտանեկան ամրության ու ազգային արժեքների բոլոր կանոնները։ Հատուկ Տեր Ասողիկի համար մեջբերում ենք Երկրորդ առաքելական 5-րդ կանոնը. «Երեցը (քահանան) կամ սարկավագը չհեռացնեն իրենց կնոջը երկյուղածության պատճառով. եթե կհեռացնեն, թող մերժվեն (եկեղեցուց), իսկ եթե համառեն, թող կարգալույծ լինեն»: Մինչդեռ Ասողիկ քահանան ոչ միայն «պատճառանօք երկիւղածութեան» լքել է իր կնոջը՝ Սիրանույշ Գասպարյանին, այլև տառապում է վեղարավոր լինելու մոլուցքով, որի համար անձամբ դիմել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ անդամագրվելու Էջմիածնի միաբանությանը:
Պատմաբան Գևորգ Յազչյանի փոխանցմամբ՝ կաթողիկոսը պահանջել է, որ Տեր Ասողիկը միաբաններից ստորագրություններ հավաքի՝ իրենց շարքերը համալրելու համար: Սակայն Էջմիածնի միաբաններից եղել են առարկություններ այն մասին, որ Ասողիկ քահանան ո՛չ աշխարհիկ և ո՛չ էլ եկեղեցական դատարանով ամուսնալուծված չէ, ուստի առայժմ չի կարող «կուսակրոն եկեղեցականների» դասն անցնել: Իհարկե, կնաթող քահանան հեռահար նպատակ ունի եպիսկոպոս ձեռնադրվել, որպեսզի ավելիո՛վ հայտնի իր անմնացորդ նվիրվածությունը Գարեգին Բ կաթողիկոսին: Խոսակցություններ կան այն մասին, որ կաթողիկոսը մայիսի 12-ին եպիսկոպոս է ձեռնադրելու երկու վարդապետների, ու չի բացառվում, որ նրանց շարքերում տեսնենք Սիրանույշի ամուսին Ասողիկին։ Ուրեմն, չպետք է զարմանալ, որ վեղարակիր Գարեգին Բ-ն ու բազմաթիվ եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ ապօրինի կին (կանայք) ու երեխաներ ունեն...
Ամուսնացած մարդուն անձնական ամբիցիաներով պայմանավորված արտոնե՞լ լքել սեփական կնոջը, երեխաներին և կուսակրոնի վեղար տալով` այրել հետագայում ընտանիքի միավորման բոլոր կամուրջները: Եվ այս ընտանեկան ողբերգությունն «օրհնվում» է Եկեղեցու բարձրագույն ատյանի կողմից... Մեծերը կասեին՝ չմեռանք, սա էլ տեսանք։ Ուրեմն կաթողիկոս Գարեգինը, այս տարին հռչակելով «Ընտանիքի տարի», քանդում է իր սիրելի քահանայի տունը, այդկերպ օրհնում է մնացյալ ամուսնալուծությունները` պսակված տղամարդուն գրչի մեկ հարվածով հռչակելով «կուսակրոն վարդապետ» ։ Պարզ է, որ դրանով հնարավոր չէ ետ բերել Ասողիկի կորցրած կուսությունը, այլ դա ընդամենը միջոց է նոր աստիճանների և պաշտոնների հասնելու: Պատահական չէ, որ ոչ վաղ անցյալում Ասողիկը ծրագրված քանդեց այն ժամանակ Մայր Աթոռի թանգարանների տնօրեն Փառեն արք. Ավետիքյանի ոտքի տակը և տիրացավ այդ պաշտոնին: Դա էլ քիչ էր, քիչ անց նրան վստահվեցին նաև Մայր Աթոռի ձեռագրատան և կաթողիկոսական արխիվի տնօրենների պաշտոնները:
Ասողիկի վեղարի տվչությունը մի կողմից կլինի «Ընտանիքի տարվա» կուլմինացիան, իսկ մյուս կողմից այն կբորբոքի կուսակրոն վարդապետների բարկությունը, ովքեր տարիներ շարունակ տարատեսակ ծառայություններ մատուցելով` անհամբեր սպասում են իրենց եպիսկոպոսանալու հերթին... Ի զե՛ն քաջե՛ր, Ասողիկը ջեկփոթ է բռնում։
Մեր եկեղեցում ամուսնալուծությունը կատարվում է միայն հետևյալ դեպքերում՝ ա) ակնհայտ դավաճանություն, բ) անբուժելի հիվանդություն, որի դեպքում անհնար է համատեղ ապրել, գ) ամուսիններից մեկի 7 տարի անհայտ բացակայություն։ Այնպես որ նախ այս հիմքերից մեկով պիտի ամուսնալուծություն լինի, չնայած քահանայի պարագայում ավելի խիստ է դրված հարցը: Ամուսնացյալ քահանան, եթե փափագում է, կարող է «կուսակրոնություն» ընդունել միայն սեփական կնոջ մահվան պարագայում: Սա է պահանջում մեր Եկեղեցու` դարերով ընկալյալ կարգը։ Այս դեպքում տվյալ անձը կոչվում է «շուշտակ» վարդապետ։
Հայ եկեղեցու պատմությունից գիտենք, որ «շուշտակ» վարդապետ և ապա` կաթողիկոս էր Մկրտիչ Խրիմյան Հայրիկը, ով նախապես ամուսնացյալ քահանա է եղել, որի կնոջ մահից հետո այլևս ապրել է կուսական կյանքով և վեղար ստացել: Ժամանակին կնոջ մահից հետո նման խնդրանքով Գարեգին Բ-ին էր դիմել Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Կյուրեղ քահանա Տալյանը, որպեսզի արտոնություն ստանա վեղար կրելու: Սակայն Գարեգին կաթողիկոսը մի քանի անգամ մերժում է Տեր Կյուրեղի խնդրանքը` առանց հիմնավորելու: Բայց արի ու տես, որ այդ հնարավորությունն այժմ ընձեռում է իր կամակատար Ասողիկ քահանային, ով ոչ թե այրիացած է, այլ տվյալ դեպքում` կնաթող:
Գալով Գարեգինին` ասենք, որ սոսկալի է իր վիճակը, և ինչպես ասում է նրա սիրելի սերժականներից մեկը, «սթափվե՛ք, գժուկնե՛ր, սթափվե՛ք» ։ Բոլոր խաղերը խաղացել էր, հիմա մնացել էր ա՞յս մեկը։ Այլևս չի կարող թաքնվել, նրա մերկությունն ակնհայտ է, քանի որ խոշորացույցի տակ է։ Պատմությունը դեռ շատ կխոսի Գարեգին Բ-ի դավանաբանական, կանոնական, եկեղեցաբանական շեղումների մասին... Հատորներ կգրվեն...
Եթե Ասողիկ քահանային վեղար տրվի, ապա մյուս Աթոռների գահակալները պարտավոր են իրենց բողոքը հրապարակավ հայտնել: Եթե նման բան պատահի, մեծագույն պատասխանատվություն է կրելու նաև Մայր Աթոռի, այսպես կոչված, Կարգապահական հանձնախմբի ատենապետ Ոսկան արք. Գալփաքյանը, ով 8-9 ամիս առաջ ասում էր, թե Գարեգին Բ-ն իրեն է դիմել` Ասողիկին վեղար տալը վավերացնելու հարցով, սակայն ինքը մերժել է նման ապօրինություն թույլ տալ: Տեսնենք՝ Ոսկան Սրբազանն այդքան տղամարդկություն պիտի ունենա՞` այս անգամ էլ դեմ լինելու Գարեգին Բ-ի տնաքանդ քմահաճույքին:
Հ.Գ.
Այս Ասողիկը այն քահանան է, որ ասում էր, թե ով Հայ Առաքելական եկեղեցու անդամ չի, նա հայ չի։ Ասում էր նաև, որ Գառնին հեթանոսական տաճար չէ, այլ հայոց ազգային սրբավայր, որին հաջորդեց խիստ քննադատական ոճով գրված պատասխան-հրապարակումը...
- Ասողի՜կ, Ասողի՜կ... ո՛չ դու, ո՛չ էլ քո կաթողիկոսը ձեր գործերով ո՛չ հայ եք ու ո՛չ էլ` քրիստոնյա։


ժամերգության իջնող վարդապետներ, քահանաներ, սարկավագներ

Ստախոս ու ազգը պառակտող Ասողիկ քահանան
Ռուսական ռոմանսներ Սիրանուշ Գասպարյանի կատարմամբ
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ազատ Խոսք
to top