MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Tomorrow:+25 °C
«Դու միակ սուրբ, դու միակ բարի, մայրական դու գիրկ...»
10:16, 14.03.2019
5782 | 0

«Դու միակ սուրբ, դու միակ բարի, մայրական դու գիրկ...» այս խորագիրն էր կրում Կապանի N13 հիմնական դպրոցի VIբ դասարանի միջոցառումը ՝ նվիրված մայրերին: /Դասղեկ Նաիրա Գրիգորյան/
Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ կնոջ հավաքական կերպարը, կարևորել նրանց դերակատարությունը հասարակական ու ընտանեկան կյանքում և գնահատել հերոս մայրերի ոգ ու արիությունը: Սաները հանդես եկան թեմատիկ երգերի կատարմամբ, որը մեծ հիացմունք, հուզմունք պատճառեց ներկաներին և մտովի տեղափոխեց բարությունն ու հրաշագործությունն ամփոփող մայրական աշխարհ: Դհոլի ու դուդուկի համակցմամբ տղաների մատուցած կատարումն ավելի ներդաշնակ ու ամփոփիչ դարձրին տոնակատարությունը:
Միջոցառման մասնակիցներն, արտահայտելով իրենց խոնարհումի առհավատչյան, արժևորեցին հայուհու կերպարը, նրա անգնահատելի դերն՝ ամուր ու ավանդական ընտանիքի կայունության և հայրենասիրական վեհ արժեքներ դաստիարակելու գործում:
ՄԿԱ գծով փոտնօրեն Ժաննա Վարդանյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Կապանի N13 հիմնական դպրոց
15:24, 05.04.2019
5786 | 0
10:07, 14.03.2019
16264 | 0
15:03, 14.12.2018
6583 | 0
13:54, 14.12.2018
4919 | 0
to top