MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է ազգությամբ թուրք Գոկմեն Թանիսը
02:34, 19.03.2019
2295 | 0

Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է ազգությամբ թուրք Գոկմեն Թանիսը




Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է Գոկմեն Թանիսը (37տ.)
Ուտրեխտում կրակոցների ժամանակ այսօր առավոտյան երեք մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել:
Սպանությունների դրդապատճառը դեռևս հայտնի չէ:
Հարևանները, ովքեր գիտեն հանցագործին նրան ճանաչում են թմրամոլի, ավելի շուտ բնութագրում են ''խենթ'' խառնվածքի տեր, քան ահաբեկիչի:

Թվիթերյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունն ու աջակցությունն է հայտնել նիդերլանդական ժողովրդին` գրելով, որ ցնցված է տեղի ունեցած միջադեպից: «Իմ մտքերն ու աղոթքները զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են» - Եզրափակել է նա:



Թուրքիան սկսել է հետաքննություն, թե արդյոք Utrecht- ում հարձակումը ահաբեկչական գործողություն էր: Այս մասին ավելի վաղ հայտարարել է նախագահ Էրդողանը: Թուրքական հետախուզական ծառայությունը նաեւ փնտրում է, թե արդյոք հանցագործությունը կատարվել է անձնական դրդապատճառով: Ոստիկանության տվյալներով, ենթադրյալ հրաձիգը Գոկմեն Թանիսը ծնվել է Թուրքիայում:
Թուրքական կառավարությունը ցավակցել է զոհվածների հարազատներին: Արտաքին գործերի նախարարությունը դատապարտելով հիշյալ արարքը հայտնել է, որ արագ ապաքինում է ցանկանում վիրավորներին:

Մինչ այդ հայտնվել էր, որ Հարձակումից հետո 3 մարդ է զոհվել է, իսկ 9-ը՝ վիրավորվել:
Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի ծայրամասում գտնվող տրամվայի կանգառներից մեկում կասկածյալը կրակ է արձակել կանգառում կանգնած կնոջ վրա, ապա նաև նրանց վրա, ով փորձել է օգնության հասնել:
Հետո պարզվել էր, որ երեք մարդ գնդակահարվել էր տրամվայի մեջ, իսկ վիրավորների թիվը հինգն է եղել:
Ուտրեխտի քաղաքապետը այն ահաբեկչություն է անվանել, նույնն է պնդել Նիդերլանդների Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Փիթեր-Յաափ Ալբերսբերգը: Քաղաքում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ հինգերորդ աստիճանի։ Միջոցառումներ են ձեռնարկվել եկեղեցիների, մզկիթների, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների մոտ:
Վարչապետ Մարկ Ռյուտեն արտահերթ նիստ էր հրավիրել` իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, հատկապես Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա կատարված արյունալի հարձակումից հետո, որի հետևանքով առնվազն 50 մարդ էր սպանվել:
Nid.Oragir









The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
801 | 0
to top