MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+1 °C, 0 °C ... +6 °C Tomorrow:+7 °C
Գարեգին Բ հերետիկոսապետի ձեռքով կատարվող յուրաքանչյուր խորհուրդ և արարողություն շնորհազուրկ ու անվավեր է
02:49, 19.03.2019
5931 | 0

Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ ս.թ. «մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ-ի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը` ընդլայնված կազմով... Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կազմակերպա-իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր... Տեղեկացվեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրվում է ավարտել 2020 թվականին: Նկատի ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծավալը և ժամանակատարությունը, ինչպես նաև Մայր Տաճարի վերանորոգման ընթացքը` Գերագույն հոգևոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց Ազգային-Եկեղեցական ժողով գումարել 2020 թ. նոյեմբերի 1-8-ը»: Ի թիվս այլևայլ հարցերի` նշվեց, որ «Մայր Տաճարի նորոգության պատճառով նպատակահարմար նկատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված հանդիսությունները ևս անցկացնել առաջիկա տարի» …

Եվ ահա Մայր Աթոռի տարածած Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության մեջ ոչ մի բառ չասվեց այս տարվա մայիսի 12-ին կայանալիք եպիսկոպոսական ձեռնադրության մասին: Մինչդեռ ԱՄՆ հայոց Արևելյան թեմի տարածած զույգ հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ ս.թ. մայիսի 12-ին Մայր Աթոռում նախատեսվում է եպիսկոպոսական ձեռնադրություն, որի առիթով թեմը հայտարարել է դեպի Էջմիածին ուխտագնացության հրավերի մասին: Իսկ թեմի մեկ այլ հայտարարությամբ նշվում է, որ թեմի առաջնորդ Դանիել վարդապետ Ֆընտըգյանը, ձեռնադրվելով եպիսկոպոս, մայիսի 13-ին Էջմիածնում իր անդրանիկ եպիսկոպոսական Պատարագը մատուցելուց հետո վերադառնալու է ԱՄՆ և իր թեմում իր անդրանիկ եպիսկոպոսական Պատարագը պիտի մատուցի ս.թ. մայիսի 18-ին Նյու Յորքի Սբ. Վարդան առաջնորդանիստ եկեղեցում:

Մեր աղբյուրները հուշում են, որ Մայր Աթոռի Տեղեկատվական, ավելի ճիշտ` Ապատեղեկատվական համակարգից դիվանագիտորեն քողարկված առաջիկա եպիսկոպոսական ձեռնադրությանը, Դանիել վարդապետ Ֆընտըգյանից բացի, մասնակցելու են նաև Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը և Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը: Սա հերթական անգամ փաստում է այն մասին, որ ինչպես Գարեգին Բ-ն իր ապօրինի գահակալության ողջ շրջանում մշտապես գործել է գաղտագողի, այնպես էլ հիմա հանրությունից փորձում է թաքուն պահել եպիսկոպոսական ձեռնադրության լուրը, որպեսզի ավելորդ կրքեր չբորբոքի: Բայց քանի որ չկա ծածուկ բան, որ չհայտնվի, Գարեգինի այս մութ գործարքը ևս ջրի երես դուրս եկավ և շուտով բացահայտվեց:

Հայ եկեղեցու ընկալյալ ավանդությամբ և կարգ-կանոնի համաձայն` եպիսկոպոսական ձեռնադրության թեկնածուներին պետք է ընտրի Եպիսկոպոսաց ընդհանուր ժողովը, և նրանց արժանավորությանը հավանություն տան ժողովի բոլոր անդամները, եկեղեցու տարբեր դասերի ներկայացուցիչները: Ո՛չ կաթողիկոսը, ո՛չ էլ Գերագույն հոգևոր խորհուրդը իրավունք չունեն առաջադրելու և մութ պայմաններում անցկացնելու սեփական նախընտրելի թեկնածուներին: Ինչպես այս, այնպես էլ նախորդ բոլոր դեպքերում մինչ եպիսկոպոսական ձեռնադրությունը, եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ և դրանից հետո չեն գործում եկեղեցական կանոնները: Մայր Աթոռում իսպառ չեն կարևորում եպիսկոպոսացուների ծայրագույն վարդապետական աստիճանների, ուղղափառ հավատքի դավանության ու բարի վարքի վկայության առկայությունը: Մինչ օրս եպիսկոպոսական ձեռնադրությունն ավանդաբար տեղի է ունեցել միմիայն Մայր Տաճարում, իսկ ընծայյալ եպիսկոպոսացուներն իրենց երդումն ու ուխտագիրը տվել են Իջման Սբ. Սեղանի առջև:

Այստեղ բնական հարց է առաջանում, որ եթե Մայր Տաճարը վերանորոգության պատճառով փակ է մինչև եկող տարեվերջ, ապա որտե՞ղ պետք է տեղի ունենա եպիսկոպոսական ձեռնադրությունը այս տարվա մայիսի 12-ին: Արդյոք ձեռնադրությունը տեղի պիտի ունենա պղծված Բաց խորանի վրա՞, որտեղ ինչ տեսակի շուն ու կատու ասես, որ բարձրանում, կեղտոտում են, իսկ սիրահար զույգերը հաճախ են լուսանկարվում Բաց խորանի վրա: Սա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է: Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նույպես չի կարող լինել, քանի որ Աթոռի եպիսկոպոսները պետք է Աթոռի վրա ձեռնադրվեն:
Արդեն իսկ Գարեգին Բ հերետիկոսապետի ձեռքով կատարվող յուրաքանչյուր խորհուրդ և արարողություն ՇՆՈՐՀԱԶՈՒՐԿ ու ԱՆՎԱՎԵՐ է` լինի դա Պատարագ, Ժամերգություն, Մկրտություն, Պսակ, Տնօրհնեք, Մյուռոնօրհնեք, Հուղարկավորություն, թե` Ձեռնադրություն: Գարեգին Բ-ն չունի քրիստոնեական հավատք (ուղղափառ հավատքի մասին խոսելն ավելորդ է), նա ոտնակոխ է արել եկեղեցական բոլոր կանոններն ու ավանդությունները, կամովին դարձել է Քրիստոսի թշնամի և սատանայի արբանյակ, եկեղեցին տարել է կործանման, ուստի նրա միջոցով Սուրբ Հոգին երբևէ չի կարող գործել:

Հիմա գանք եպիսկոպոսական թեկնածուների բնութագրմանը:

Դանիել վարդապետ Ֆընտըգյանը մինչև ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ ընտրվելը Նյու Յորքի Սբ. Ներսես Մեծ ճեմարանի տեսուչն էր: Նրան հազվադեպ կարելի էր տեսնել եկեղեցական հագուստով և վեղարով: Նա արտաքնապես չէր տարբերվում աշխարհականից, հատկապես որ գրեթե մորուք էլ չուներ: Ինքն իր նեղ շրջապատում չի հերքում իր ՄԻԱՍԵՌԱԿԱՆ լինելու մասին խոսակցությունները: Իր մեջ հայի ոչ մի արյուն չկա, քանի որ հորական և մորական կողմից օտար ազգերի ներկայացուցիչ է (կիսով չափ գերմանացի է): Մինչդեռ տարիներ առաջ նույն Գարեգին Բ-ն մերժեց քահանա ձեռնադրել Արմեն սարկավագ Հակոբյանին` պատճառաբանելով, որ վերջինիս կինն ուկրաինուհի է: Սա այն դեպքում, երբ հանգուցյալ Կարապետ ավագ քահանա Գըլըճյանի երեցկինը ադրբեջանուհի էր, և դա չէր խանգարում նրա քահանայագործությանն ու հոգևոր ծառայությանը:

Հաջորդ թեկնածուն Սերովբե վարդապետ Իսախանյանն է` նենգ և կեղծավոր մի եկեղեցական, որի աստվածը Գարեգին Բ-ն է, իսկ փառքը` նրա ամոթույքը: Այս գլուխգործոց «հերոսին» ճանաչում ենք շատ վաղուց: Նա ունի կին և դուստր Գերմանիայում: Բայց իր կատարած ապօրինությունների գագաթնակետը եղավ այն, որ Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ Քրիստափոր Ֆրունճյանին մատնել է գերմանական ոստիկանության ձեռքը, որպեսզի ոստիկանական ուժով արգելեն բարեշնորհ սարկավագին մտնել որևէ հայկական եկեղեցու բակ` ամբողջ Գերմանիայի տարածքում: Այսպիսի քմահաճ բարբարոսություն նույնիսկ իր կուռքը` Գարեգին բռնապետը չի արել, իսկ սա այս հակաքրիստոնեական և քստմնելի արարքով գերազանցեց բոլոր գարեգինապաշտներին: Պատճառն այն էր, որ Քրիստափոր սարկավագը հրապարակայնորեն իր արդար բողոքն էր արտահայտել Հայ եկեղեցին կազմաքանդող և հավատքը մարդկանից միջից սպանող Գարեգին Բ-ի դեմ: Դե կաթողիկոս կոչվածն էլ Սերովբեի միջոցով պատժել էր Քրիստափոր սարկավագին և երկար խաղացնելուց հետո վերջը որոշել է վարձահատույց լինել իր հպատակ Սերովբեին և եպիսկոպոս ձեռնադրել:

Շշուկներ կան նաև այն մասին, որ Գարեգին Բ-ն պատրաստակամություն է հայտնել ձեռնադրել Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանին, ով հայտնի ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ է և ներկայացնում է Երուսաղեմի միաբանությունը: Ինչպես տեսնում ենք, կաթողիկոսը համասեռամոլ եկեղեցականների սիրահար է, որոնց եպիսկոպոսացնելու բացումը կատարել է իր մանկապիղծ եղբորը` Եզրաս Ներսիսյանին եպիսկոպոս ձեռնադրելով: Մյուս կողմից, Գարեգին Բ-ն տարիներ առաջ, անհիմն պատճառաբանությամբ, մերժեց Երուսաղեմի միաբաններից Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը:
Եղած թեկնածուներից արժանավորը Տիրան վարդապետ Պետրոսյանն է, որը տնաքանդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի զոհերից է եղել, երբ Սարոյանը Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչն էր, իսկ հայր Տիրանը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի փոխտեսուչն էր: Պարկեշտ, զարգացած և առաքինի եկեղեցական է, որի մասին վատ վկայության չենք հանդիպել: Բայց քանի որ Գարեգինի կատարած ձեռնադրությունը վավերական չէ, ուստի շատ ափսոս պիտի լինի, եթե Տիրան վարդապետը կաթողիկոսի կողմից ապօրինի ձեռնադրությամբ նույնպես մաս կազմի գարեգինապաշտների ոհմակին:

Ի միջի այլոց, ի շարս կանոնական մյուս խախտումների, Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ քահանայական ծառայության արտոնություն է տրվելու Էջմիածնի նախկին միաբան Գառնիկ աբեղա Մխիթարյանին, որը կարգաթող լինելուց հետո ամուսնանալով և սերտ կապեր ստեղծելով կաթոլիկ համայնքների հետ, դիմել էր Գարեգին Բ-ին` որպես ամուսնացյալ քահանա իր գործունեությունը ծավալելու Հայ եկեղեցում: Կարգալույծ հռչակված Գառնիկ-Մարտինի բարոյական կերպարի մասին այստեղ չենք խոսի, այլ պարզապես կառաջարկենք ընթերցել մամուլում շրջանառվող իր մասին շշմեցնող լուրերը: Իսկ սեփական ընտանիքը լքած, դիվահար, կնաթող և կնամոլ Ասողիկ քահանա Կարապետյանի վեղարի տվչության հարցը առայժմ առկախված է:

Մեզ մնում է մաղթել, որ Մայր Տաճարի փակ լինելու պատճառով գոնե մինչև 2020 թվականը կհետաձգվեն նաև հիշյալ եպիսկոպոսական ձեռնադրությունն ու ուխտադրուժ Գառնիկի` ամուսնացյալ քահանայի կարգավիճակով կարգի վերականգնումը, ինչպես հետաձգվեցին Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը և Գարեգին Բ-ի գահազավթման 20-ամյակի միջոցառումները:

Ժամերգության իջնող Սրբազան

Ուխտագնացության հրավեր դեպի Էջմիածին` առաջիկա եպիսկոպոսական ձեռնադրության առթիվ
Ամփոփվեց Գերագույն հոգևոր խորհրդի եռօրյա ժողովը
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ազատ Խոսք
to top