MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում
13:13, 21.03.2019
2647 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ, ՀՀ) և Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA, Ղազախստանի Հանրապետություն) փոխըմբռնման հուշագիր են կնքել, որը կոչված է ապահովելու երկու գործակալությունների համագործակցությունը բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում։


Փոխըմբռնման հուշագրով կողմերը համաձայնում են զարգացնել համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել բարձրագույն կրթության, մասնավորապես բժշկական կրթության որակի ապահովման և հավատարմագրման ոլորտում։

Փաստաթուղթը կողմերին նաև համատեղ միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում, ինչպիսիք են համատեղ հավատարմագրումները, հետազոտությունները, դասընթացները։


Հուշագրի շրջանակներում ՈԱԱԿ-ը ղազախ գործընկերներին կներկայացնի բժշկական կրթություն մատուցող ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման իր փորձը, իսկ ECAQA-ն կներկայացնի, թե ինչպես է տեղայնացրել և ազգային մակարդակում կիրառում Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) միջազգային չափանիշները։



Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA) որակի ապահովման գործակալություն է՝ մասնագիտացած բժշկական կրթության ոլորտում։

Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան (WFME) Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բժշկական ասոցիացիայի կողմից ստեղծված միջազգային կառույց է։ Այն կոչված է բարելավելու բժշկական կրթության որակը ողջ աշխարհում՝ խրախուսելով միջազգայնորեն ընդունված չափանիշների կիրառումը հավատարմագրման ժամանակ։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top