MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Tomorrow:+24 °C
17-րդ դարում ապրած չին իմաստասեր Չեն Գաոմոն` ծիծաղելիի մասին
10:18, 23.03.2019
4200 | 0

Բարի ժպիտ է հարուցում`

սուր լեզու ունեցողը,

ուրիշներին նմանակելու շնորհ ունեցողը,

անծանոթ ընկերախմբում հայտնվելուց անմիջապես հետո յուրային դարձածը,

դիպուկ պատասխանել կարողացողը,

հայտնի պատմությունը նորովի մատուցել կարողացողը,

վիճողներին մեկ բառով սաստել կարողացողը:


Զվարճալի վիճակ է.

երբ շտապում ես, բայց ստիպված ես սպասել, որ անձրևը կտրվի,

երբ տապ օրերին հնարավոր չէ առագաստանավից դուրս գալ


Ծիծաղելի է մարդը,

երբ լուսնի ներքո զբոսնելու ժամանակ ստիպված է լինում տուն վերադառնալ,

երբ հանկարծակի հիասթափվում է,

երբ հնազանդվում է ծուլությանը:


Ծիծաղելի է թվում`

այն պճնված գյուղացին, որը քաղաք է եկել, որպեսզի հարազատներին Նոր տարվա առթիվ շնորհավորի,

ճամարտակող, պարծենկոտ հարբածը,

բարի գործերի դիմաց հատուցման մասին պատմությույունից արցունք թափող մարդը,

իր խոսքը գրքերից քաղված ասույթներով հեղեղող գյուղացին,

պորտաբույծ անբանը, որ ձևացնում է, թե շատ է հարգում տիրոջը,

այն մարդը, որի մորուքն ուտելիս խանգարում է իրեն:


Զրուցակիցներ, որոնց հետ կարելի է ծիծաղել`

գեղեցիկ երգչուհին,

մոտ ընկերը,

հոգով երիտասարդ մարդը,

թափառաշրջիկ հարբեցող վանականը,

նա, ով քեզ հաճելի է,

մաշված բարոյախոսությունը դեն նետած ուսուցիչը,

տաղանդավոր դերասանը,

ճգնավորը:


Կատակելիս զգուշացիր`

դիպչել ուրիշի ինտիմ գործերին,

ծաղրել նրան, ով ինչ-որ բան չի հասկանում,

անդրադառնալ ընտանեկան կյանքին,

ծանակել հին իմաստուններին,

աջակցել վիճողներից մեկին,

մարդուն անախորժ վիճակի մեջ դնել,

բռնազբոս ծիծաղել, երբ ծիծաղելի չէ,

կատակի վրա բոլորից շուտ ծիծաղել,

արտահայտել իր անբարյացկամությունը,

շատախոս լինել:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
361 | 0
09:44, 13.04.2024
438 | 0
11:39, 08.04.2024
419 | 0
09:16, 06.04.2024
370 | 0
08:44, 03.04.2024
301 | 0
to top