MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Հայաստանի Կիոկուշին կարատեի սաների շնորհիվ Հայաստանը նորից առաջին տեղում է․
12:05, 25.03.2019
2941 | 0
Հայ կարատեիստներն Իսպանիայում Մարտի 23-ին գրանցեցին փայլուն արդյունքներ։ Իսպանիայում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում մասնակցեցին 25 պետությունների պատվիրակություններ: Կարատեի ֆեդերացիայի մարզիկները՝ ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, փայլուն հաջողություններ գրանցեցին՝ զբաղեցնելով հետևյալ հորիզոնականները.
3 մարզիկներ դարձան ոսկե մեդալակիրներ՝ Վահագն Հակոբյան, Մաքս Վլասյան, Անդրանիկ Ստեփանյան:
Դավիթ Կարապետյանն ու Արման Հովսեփյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:

Կարատեի ֆեդերցիան շնորհավորում է մարզիկներին՝ երկրի պատիվը բարձր պահողներին, գրանցած հաջողությունների կապակցությամբ, ցանկանալով նորանոր բարձունքների նվաճում:

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը՝ https://www.facebook.com/ArmKyokushin/
The article published in the Spokesperson project.
Share with friends
Մերի Գևորգյան
to top