MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Tomorrow:+25 °C
ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՏՈՆ (ՈՒՇԱԳՐԱՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
17:35, 25.03.2019
3222 | 0


Հայաստանում տեղի ունեցած համապետական շաբաթօրյակն առանձնահատուկ անցավ Տավուշի մարզում։ Մարզում չկար մեկ համայնք կամ մեկ տուն, որ մասնակից չդառնար շրջապատի մաքրության ապահովմանն ու կազմակերպմանը։ Այդ օրը բոլորը համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ՝ մաքուր և կանաչապատ դարձնել շրջակա միջավայրը։ Հրշեջ-փրկարարների օգնությամբ լվացվեցին մեր քարակերտ արձանները, ոստիկաններն օգնեցին մաքուր փողոցներում թարմացնել գծանշումները, բժիշկները՝ սպիտակ համազգեստներով բնությանը պարգևեցին նոր կյանք։ Այդ օրը ղեկավարները հանեցին իրենց փողկապները՝ բահը վերցնելով մերը շուրջը դարձրեցին ավելի կանաչ։ Տավուշցիները միշտ են առանձնացել բնության հանդեպ իրենց հագոտարությամբ, իսկ շրջապատի հանդեպ՝ հարազատի սրտացավությամբ։ Մարզի տաղանդավոր երեխաները շաբաթօրյակի մասնակիցներին ոգևորոցին իրենց կատարումներով։ Տավուշում տոն էր, մարդկանց դեմքերին ժպիտ՝ լեցուն հավատով։
Լուսանկարները դիտելու համար սեղմեք՝ http://tavushnews.am/1919/

Author: Tavush News
The article published in the Spokesperson project.
Share with friends
Tavush News
to top