MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
Օրհնյալ լինի հայտնությո՜ւնդ…
11:13, 29.03.2019
3136 | 0

Ի՞նչպես պատահեց, որ հայտնվեցիր

Իմ հենց ա՜յն ժամին, երբ ձեռքերս պարզած

Փորձ էի անում ամպի մի կտոր պոկել

երկնքից…


Պատահականությո՞ւնն էր իր

Պատահական լինելուց ձանձրացել,

Անգործ լինելուց թանձրացե՞լ,

Թե՞ մի ինչ-որ անհայտ երևույթ էր

Իր կրակե անթևիկով

Գլուխ բարձրացրել…


Հայտնվեցի՜ր,

Օրհնյալ լինի հայտնությո՜ւնդ…


Բայց ինձ բո՛ց չէր պետք քաղել երկնքից,

Որ կուլ տա՛մ, այրվե՜մ,

Այլ անշե՜ջ կրակ,

Որ ոտքերիս տակ զգամ ջերմությունդ

Ու քայլեմ առաջ …


…Դեպի ամպերը

Բա՜րձր, բայց հասանելի

Գեղեցիկ՝ չափի մեջ,

Ամպե՜րը…

որոնց սիրում եմ բոլորից էլ շա՜տ,

Որոնց հպվելիս ինքս կորցնում եմ ի՜նձ

Ու հիացմունքից դառնում ամպապա՛շտ…


Օրհնյալ լինի հայտնությո՜ւնդ,

Այն աննյութեղեն կառույցից,

Երբ փորձ էի անում

Ամպի մի կտոր պոկել երկնքից…


Ս.Ումառ-Հարությունյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
345 | 0
14:27, 06.03.2024
325 | 0
00:16, 29.01.2024
474 | 0
22:42, 16.01.2024
401 | 0
21:28, 15.01.2024
418 | 0
13:30, 09.01.2024
518 | 0
13:16, 30.12.2023
531 | 0
12:50, 21.12.2023
490 | 0
21:14, 19.11.2023
459 | 0
23:34, 23.10.2023
509 | 0
10:18, 11.10.2023
507 | 0
to top