Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼ-ն է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «հիմա» -ն է, իսկ միակ տարածությունը` «այստեղ» -ը… Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «Զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «Զգում» ենք «այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են… Հենց սրանցում էլ կյանքի միակ իմաստն է: Երբ ես «Զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն…, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ… Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը… Շարունակությունն այստեղ |