MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
«ՍՓՅՈՒՌՔԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱրՊՀ-ՈՒՄ
17:56, 03.05.2019
2062 | 0

ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել լոսանջելեսաբնակ հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային - հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:

«Սփյուռքը երեկ, այսօր և վաղը» թեմայով դասախոսությանը ներկա էին բանասիրական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ:

Ներկայացնելով Սփյուռքի ներկա վիճակը, հայապահպանության խնդիրները` բանախոսը փաստական տվյալներով համեմատել է նախկին և ներկա իրավիճակները` կանխատեսելով այն, ինչ ունենալու ենք առաջիկա տարիներին:

«Ներկայումս հայապահպանության վիճակը Սփյուռքում շատ մտահոգիչ է: Վերջին 40 տարիներին Սփյուռքում կրճատվել է 220-ից ավելի հայկական դպրոց: Իսկ հայապահպանության հիմնական երաշխիքները հայկական դպրոցներն են, լեզուն և ընտանիքը», -մտահոգություն է հայտնել բանախոսը` առկա խնդիրների լուծման նպատակով կարևորելով համասփյուռքյան հիմնադրամի ստեղծման, նոր դպրոցների բացման անհրաժեշտությունը:

Վեցերորդ անգամ Արցախ այցելող մտավորականը խոսել է նաև Արցախի մասին` նշելով, որ տնտեսապես զարգանալու դեպքում է միայն հնարավոր լուծել առկա խնդիրները, նպաստավոր պայմաններ ստեղծել հայրենադարձության համար և քայլեր ձեռնարկել ժողովրդագրական աճ ապահովելու համար:

«Արցախն ինձ համար մեծ նշանակություն ունի: Երբ այցելում եմ Արցախ և Հայաստան, նորովի եմ լիցքավորվում այստեղի հող ու ջրով և ավելի ուժեղացած վերադառնում` շարունակելու իմ առաքելությունը», -ասում է 22-ից ավելի գրքերի հեղինակ Հ. Նալբանդյանը` իր առաքելությունը համարելով նոր գիրք հրատարակելն ու հայ գիրքը տարածելն աշխարհով մեկ:

Բանախոսը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արցախի պետական համալսարան
to top