MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
Ստեփանակերտում մեծ շուքով նշել են Մայիսյան եռատոնը. Արցախի պետական համալսարանը ևս մասնակցել է տոնական միջոցառումներին
09:05, 10.05.2019
1995 | 0

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը եւ Շուշիի ազատագրման տարեդարձը:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տոնական տրամադրություն էր տիրում: Եռատոնի առթիվ կազմակերպվել են մի շարք տոնական միջոցառումներ: Վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախյան ազատամարտի, Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Երթին մասնակցել և զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ են խոնարհել նաև ԱրՊՀ ուսանողներն ու դասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արցախի պետական համալսարան
to top