MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
1500 տարի առաջ էլ հայ հասարակությունը կանանց բերանբաց, լեզվանի է համարել
19:22, 25.05.2019
4242 | 0

Եվ այս մասին վկայում է պատմագիր Մովսես Խորենացին: Ավելին, նա ինքն էլ է այդ կարծիքին եղել:

Խոսելով Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովիդուխտի մասին՝ նա հետևյալն է ասում.

«Եվ նա (Տրդատը) երբ հասավ մեր երկիրը, տեսավ որ Օտան սնուցել է իր Խոսրովիդուխտ քրոջը և պահպանել է գանձերն ու ամրոցը մեծ համբերությամբ…Նրա պես էր և նրա սան Խոսրովիդուխտը, որ մի օրինավոր համեստ կույս էր և ուրիշ կանանց նման չուներ բոլորովին անդուռ բերան»: Այսինքն՝ մյուս բոլոր կանանց բերանն «անդուռ» է եղել:

Կարծում եմ, «անդուռ բերան» դարձվածքը շատ դիպուկ ու պատկերավոր դարձվածք է և լավ կլինի, որ այն վերստին գործածվի մեր բանավոր ու գրավոր խոսքում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
223 | 0
to top