MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
ՏԻԳՐԱՆՆ ԻՐ ԿՅԱՆՔՈՎ ԿՅԱՆՔ ՏՎԵՑ ՄԻ ՆՈՐ ՏԻԳՐԱՆԻ
12:47, 26.05.2019
5318 | 0

Հայը միշտ եղել է հալածված և ցավծեծ օտարերկրացիների կողմից: Սակայն միշտ փյունիկյան թռչնի նման վեր է հառնել մոխիրներից և կրկին հյուսել իր բույնն ու ապրել:

Այդպես եղավ և 2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո: Երբ պատերազմը տեղի ունեցավ՝ շատ քաջեր բռնեցին անմահության ուղին, շատ անվախներ դարձան հավերժի ճամփորդներ: Նրանք երկինք խոյացան, որ ապրի հայ ազգը, հավերժ խաղաղ լինի իրենց երկիրը նաիրյան:

Եվ նրանց հետ, նրանց մեջ ու նրանց շարքերում էր մի խիզախ հայորդի ևս, մի քաջ տանկիստ, մի աննկուն արծիվ, ում Անունն էր ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ: Նա գյումրեցի էր՝ թասիբով ու պատվախնդիր գյումրեցի, որ երբեք չէր հանդուրժի օտարի լուծը սեփական ազգի վրա և նախընտրեց սեփական կյանքի գնով պաշտպանել նրան:

Տիգրանը հեռացավ երկրի վրա թողնելով շատ ցաված սրտեր և արցունքոտ աչքեր, որոնց մեջ էր և նրա ծառայակից ու մտերիմ ընկերը՝ Արսեն Պարսամյանը:

Ինչու՞ Տիգրա՛ն, ինչու՞ ընկերոջդ ցավ տվեցիր ու նրան, այս աշխարհում, առանց քեզ թողեցիր: Մի՞թե ընկերը նեղ օրվա համար չէ, մի՞թե ընկերն ընկերոջը սատար կանգնելու համար չէ:

Այո՛, դա այդպե՛ս է: Տիգրանն էլ հանուն ընկերոջ երկինք ելավ, որ թուրքի նենգադավ ձեռքը երբեք չհասնի իր սիրելի ընկերոջը: Սեփական կյանքի գնով փրկեց նրան, որ հետագայում նա իր որդուն անվանակոչի հենց իր՝ սխրագործ տանկիստ Տիգրանի անունով:

Եվ Արսենն, ընկերոջ վաղաժամ կորստի ցավը սրտում, ապրե՛ց: Ապրեց ու ուխտեց՝ երբ ընտանիք կազմի՝ իր տղային պիտի անվանակոչի հերոս ընկերոջ անվամբ՝ Տիգրան, ապա նրան պատմի իր սիրելի ընկերոջ սխրանքի մասին: Հետագայում այդ լուրը մեծ խանդավառությամբ ընդունեց և Արսենի գեղեցկուհի կինը՝ չքնաղ Նելլին:

Նելլին մեր փոքրիկի մայրն է, այն հրեշտակն, ով 9 ամիս իր կրծքի տակ կրեց մեր քաջ հերոսի անվանակցին՝ իր ու Արսենի առաջնեկ զավակին:

Եվ այսօր, այսքան երկար սպասումից հետո, ծնվեց մեր փոքրիկ Տիգրանը, մեր հերոսի անվանկիցն ու Արսենի թանկ ընկերոջ որդին:

-Այլ կերպ լինել չի էլ կարող, անպայմա՛ն ենք դնելու, մենք երկուսո՛վ ենք դա որոշել, -ինձ հետ զրուցելիս, մեծագույն ոգևորությամբ ու հուզմունքով, ասաց մեր գեղեցկուհի Նելլին:

Փոքրիկ հրաշք բարի գալուստ այս լուսավոր աշխարհ, դու սպասված հյուր ես այս աշխարհում: Դե՛, պարզիր փամփլիկ թաթիկներդ ու քո անմեղ և պարզ աչուկներով ժպտա բոլորիս և քո քաղցր ժպիտը թող խոսի այսպես.


Բացի՛ր գիրկդ կյա՛նք,

Ես ժպիտով եմ գալիս դեպ քեզ,

Ինձ ուրախ ընդունիր քո դռներից ներս…

Ես անելիքներ շա՜տ ունեմ՝

Հերոս Տիգրանի անունն եմ կրում

Ու այդ անունը պիտ բարձր պահեմ…

Ընդունի՛ր ինձ կյա՛նք:


Երբ, հեռախոսոով, մեկ անգամ ևս հարցերեցի Արսենին՝ կրկին ճշտելու ու համոզված լինելու համար.

-Տիգրան է, չէ՞:

-Իհարկեեեեեեեեեեե, -երջանկությունից, գրեթե գոռալով, ասաց նա:

Փոքրիկս, թող քո ու աշխարհի բոլոր մանուկների համար, լռեն զենքերը ողջ աշխարհի և այլևս չլինեն պատերազմներ, որ դու մեծանաս քո հերոս հորեղբոր կերտած խաղաղության մեջ, որ նրա հավերժացած կյանքը լինի քո նորաստեղծ կյանքի հիմնաքարը, որ մեծանաս ու քո հզոր ոգով և անվախ սրտով նմանվես անունը քեզ տված այն քաջին, ով քո խաղաղ կյանքի համար երկինք բարձրացավ:

Փա՛ռք նրա հիշատակին, թանկագին իմ փոքրիկ: Նրա չապրած տարիներն էլ թող քեզ լինեն՝ ապրիր այդ տարիները ևս, ապրիր խաղաղ ու անհոգ, և նրա անունը, որ ծնողներդ հպարտորեն ու անվարան քեզ են տվել՝ կյանքում կարողացիր արժանապատվորեն բարձր պահել ու հավերժացնել:

Նորից ու նորից բարի գալուստ այս կյանք, այս աշխարհ, անմեղ փոքրիկ՝ մեր սիրելի Տիգրան արքա:


26.05.019


Հոգեբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մարինե Մանուկյան
23:46, 19.06.2020
3285 | 0
22:36, 18.04.2020
3684 | 0
21:54, 18.04.2020
4892 | 0
21:00, 26.10.2019
4484 | 0
22:14, 13.06.2019
3848 | 0
21:39, 11.05.2019
4810 | 0
to top