MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+28 °C
Միջնադարյան ասպետի իրական նկարագիրը
09:43, 30.05.2019
4471 | 0

Առ այսօր շատ կանայք ու աղջիկներ չեն թաքցնում իրենց հիացմունքը, երբ խոսվում է միջնադարյան ասպետների մասին. որքա՜ն լավն են եղել նրանք, որքա՜ն ռոմանտիկ է եղել նրանց սրտի տիրուհիների կյանքը: Բայց իրողությունն այն է, որ եթե հրաշք տեղի ունենար, ու ժամանակակից կինը հանդիպեր միջնադարյան իսկական ասպետի, պարզապես սարսափահար կլիներ, որովհետև.

-Նախ՝ ասպետները ցածրահասակ են եղել: 14 – 15-րդ դարերի սահմանագծին ասպետների միջին հասակը 1, 60 մետրից չի գերազանցել (այդ ժամանակներում բոլորն էլ, ընդհանուր առմամբ, ցածրահասակ են եղել):

-Շատ ու շատ չսափրված ու անլվա ասպետների դեմքը հաճախ պատված է եղել ջրծաղիկի թողած սպիներով, քանի որ այդ ժամանակներում այս հիվանդությամբ Եվրոպայում վարակվել են գրեթե բոլորը:

-Ասպեական սաղավարտի ներքո, ասպետի գլխին, հագուստների ծալքերում անկաշկանդ բազմացել են ոջիլն ու տիզը: Միջնադարյան Եվրոպայում բաղնիք չի եղել, ու ասպետները տարեկան ընդամենը 10-15 անգամ են լողացել:

-Քանի որ այն ժամանակներում ոչ ոք ատամ չի լվացել, ասպետի բերանն այնպիսի գարշահոտ է արձակել, որ մեր ժամանակների կանայք հազիվ թե ցանկանային նրանց հետ համբուրվել, նույնիսկ նրանց դիմաց կանգնել ու զրուցել: Ի դեպ, ասպետների սննդի հիմնական բաղադրիչներից մեկը եղել է սխտորը, որը նրանք օգտագործել են վարակազերծման նպատակով:

-Արդեն 25 – 27 տարեկանում ասպետները զրկվել են ատամների մի մասից, այնպես որ զրուցելիս նրանք հաստատ սվսվացրել են:

-Ռազմարշավների ընթացքում ասպետներն օրեր շարունակ ծանր ասպարով են կաշկանդված եղել, որը նրանք, առանց կողմնակի օգնության, չէին կարող իրենց հագից հանել: Զրահի հագնելն ու հանելը շուրջ մեկ ժամ է տևել, և այդ իսկ պատճառով իրենց բնական կարիքը նրան հենց զրահի մեջ են հոգացել:

-Միջնադարյան արխիվները բազում վկայություններ են պահպանել այն մասին, որ ասպետական ժամանակներում կանանց կյանքը դժվարին է եղել: Ասպետական ազնվազարմ միջավայրում ընդունված է եղել արշավների ժամանակ բռնատիրել գյուղական կույսերին, և որքան շատ են եղել ասպետի այդպիսի «սխրանքները», նա այնքան մեծ հարգանքի է արժանացել:

-Միջնադարյան ասպետները նույնիսկ ազնվազարմ տիկնանց շատ կոպիտ են վերաբերվել ու բացարձակապես հաշվի չեն առել նրանց կարծիքն ու ցանկությունները:

-Կնոջ պատվի պաշտպանության մասին պատկերացումն ասպետների համար շատ յուրահատուկ ձևով է դրսևորվել. Յուրաքանչյուր ասպետ իր պարտքն է համարել խլել իր զինակից ընկերոջ կնոջը և, ընդ որում, կնոջ կարծիքը ոչ ոք չի հարցրել. կինը «բաժին է հասել» այն ասպետին, ով հաղթել է ասպետական մենամարտում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
389 | 0
09:44, 13.04.2024
453 | 0
11:39, 08.04.2024
430 | 0
09:16, 06.04.2024
379 | 0
to top