MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Tomorrow:+20 °C
Արևային էներգիան ՝ գումար վաստակելու միջոց:
14:40, 23.06.2019
3946 | 0

Տանիքներին օրեցօր ավելացող արևային վահանակները վկայում են այն մասին, որ մարդիկ ավելի վստահ են գնում դեպի այլընտրանքային էներգիան՝ հասկանալով վերջինիս տված օգուտները, խնայողության մակարդակը և էկոլոգիային պատճառած վնասների կրճատումը:

Արևային էներգիան Հայաստանում հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել, այլ նաև ավելացնել եկամուտները՝ արտադրելով էներգիա և այն վաճառելով ցանցին:

Ինչպե՞ս: Ընտանիքները, ովքեր տեղադրել են արևային վահանակներ՝ ամռան երկար, արևոտ օրերի ընթացքում արտադրում եմ բավական շատ էներգիա՝ չհասցնելով օգտագործել այն: Ավել արտադրած էներգիան չի կորում, այլ կուտակվում է էլ. Ցանցում՝ հաճախորդի բաժանորդի քարտի համարի վրա:

Փաստորեն էլ. Ցանցը կատարում է մարտկոցի դեր և շատ դեպքերում պետք չէ հավելյալ ներդրում կարատել՝ մարտկոցներ ձեռք բերելու համար:

Ավել արտադրված էներգիան, որը կուտակվել էր ցանցում՝ ավտոմատ կերպով կարելի է ետ վերադառձնել և օգտագործել տարվա վերջում՝ ավելի ամպամած եղանակի ժամանակ: Այս ձևով մարդիկ անցնում են արևային ջեռուցման՝ տեղադրելով արևային պանելներ և էլեկտրական կաթսաներ՝ էներգիայի կուտակման միջոցով տունը ջեռուցելու նպատակով:

Իսկ ի՞նչ է լինում, երբ էներգիան ետ չի օգտագործվում: Ավել արտադրված էներգիան չօգտագործելու դեպքում էլ. Ցանցը գումար է փոխանցում հաճախորդի բանկային հաշվի վրա՝ գնելով իրենից էլեկտրաէներգիան:

Այսինքն, մարդիկ, ովքեր տեղադրում են արևային վահանակներ իրենց տան համար՝ խնայելու հետ մեկտեղ կարող են ստանալ հավելյալ եկամուտներ՝ էլ. Ցանցին հոսանք վաճառելու միջոցով:

Այս ամենը արվում է նաև ավելի մեծ մասշտաբներով՝ մեգավատանոց կայաններ կառուցելով: Սակայն երբ կայանը կառուցվում է ի սկզբանե բիզնես նպատակով՝ անհրաժեշտություն է լինում ձեռք բերել լիցենզիա՝ արդյունաբերական նպատակով արևային կայան կառուցելու:

Էկո Ստեպ Արմենիան կատարում է անվճար խորհրդատվություն արդյունաբերական նպատակով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման հետ կապված:

Կառուցելով կայանը՝ լիցենզիա ստացած կազմակերպությունը արտադրում է էներգիա, որից եկամուտները ստանում է ամեն ամիս:

Հայաստանում արևային ներուժը միջինում 1600 կՎտ/ժ է, որը նշանակում է, որ 1 մ2-ի վրա ընկնում է 1600 կՎտ/ժ արևային էներգիա: Սա իդեալական ցուցանիշ է Հայաստանում արևային բիզնես սկսելու համար: Եթե սա համեմատենք եվրոպական զարգացած երկրների հետ, ապա կտեսնենք որ վերջիններս, չունենալով այնքան ներուժ, որքան որ Հայաստանն ունի, ունեն ավելի շատ արևային կայաններ: Եվրոպայում արևային ներուժը միջինում 1300 կՎտ/ժ է, բայց հակառակ սրան՝ կառուցված կայանների գումարային հզորությունը կազմում է 114.55 գՎտ/ժ:

Լինելով անկախ պետություն՝ Հայաստանը կախված է այլ երկրներից՝ չունենալով էներգետիկ անկախություն: Արևային էներգետիկայի զարգացումը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին լինել անկախ՝ զերծ մնալով էլեկտրաէներգիայի թանկացումներից:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Eco Step Solar Energy Solutions
16:28, 17.07.2020
2796 | 0
to top