Mamul.am
Full version
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +20 °C ... +34 °C Tomorrow:+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
09:21, 26.06.2019


Դո՛ւ գրկեցի՜ր ինձ,

Ինչ-որ ա՜յլ տեսակ, բայց ինչպես և մի՜շտ,

Ասացիր.

- Հավատո՜ւմ եմ, -

Հստակ էր ձայնդ՝

Մի տեսակ ինտի՜մ…


Ասացի՜ր.

- Քեզ չե՜մ պատկանում,

Ինչպես որ երկինքը ո՛չ մեկին,

Ասացիր.

- Երկի՜նքն եմ քո -

Ինչ-որ ա՜յլ տեսակ, բայց ինչպես և միշտ…


Ասացի՜ր.

- Քո օ՜դն եմ, պահի՛ր քո ներսում,

Մի՛ արտաշնչիր,

Զգացի, որ խեղդվո՜ւմ եմ -

Ինչ-որ ա՜յլ տեսակ, բայց ինչպես և մի՜շտ…


Ասացիր.

- Տարվա եղանա՜կ ենք մենք,

Հինգերո՜րդ եղանակ, որտեղ լավ է մեզ՝

ո՛չ ցուրտ, ո՛չ էլ տաք,

Ասացիր ինչպես միշտ, բայց մի ա՜յլ տեսակ:


Ասացի՛ր.

- Նայի՛ր ափիդ գծերին-

Երկարակեցությա՜ն, սիրո և կյանքի՜-

Վերջինը ե՜ս եմ, ճի՛շտ է այլ տեսակ,

Բայց և ինչպես մի՜շտ…


Ս.Ումառ-Հարությունյան





Share with friends
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
12:03, 20.08.2019
20:38, 09.08.2019
10:34, 04.08.2019
12:15, 01.08.2019
08:57, 24.07.2019
to top