MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Լողացող արևային կայանները՝ որպես ապագայի տեխնոլոգիա:
12:12, 04.07.2019
2963 | 0
Ի՞նչպես վարվել, երբ պետության տարածքում գտնվող հողերը գերազզանցապես օգտագործվում են տնային տնտեսությունների ու գյուղատնտեսական կարիքների համար։ Ճապոնիան գտել է հարցի լավագույն լուծումը՝ արևային կայանների տեղակայման համար օգտագործելով ջրային մակերևույթը։
Ճապոնիայում են տեղակայված աշխարհի 100 լողացող արևային կայաններից 73-ը։ Ճապոնիայում ամենամեծ լողացող կայանը կառուցվել է Յամակուրա Դամ ջրամբարի վրա, որը գտնվում է Չիբա մարզում։ Կայանի արտադրողականությունը հաշվարկվում է 16, 170 ՄՎտ/ ժամ տարեկան։ Այս կայանը զբաղեցնում է մոտավորապես 180, 000 քմ տարածք՝ տեղակայված 50, 904 արևային վահանակներով։ Արտադրված էլեկտրաէներգիան ըստ հաշվարկների բավական է մոտ 4970 տնային տնտեսությունների սպառումը ապահովելու համար։
Միևնույն ժամանակ գերխոշոր արևային կայաններ են կառուցվում ասիական մի շարք երկրներում, ինչը պայմանավորված է տարածաշրջանում հողային տարածքների սակավությամբ։ Չինաստանում ցանցին է միացվել ամենամեծ լողացող կայաններից մեկը՝ 78000 ՄՎտ/ժ տարեկան արտադողականությամբ, ինչը բավարար է մոտ 21000 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի պահանջի բավարարմանը։ Բացի այս հարավային Կորեայում ավարտին է հասցվում 102, 5 Մվտ/ժ դրվածքային հզորությամբ լողացող արևային կայանի շինարարությունը։ Լողացող արևային կայաններ են կառուցվում նաև Սինգապուրում, ասիական մի շարք այլ երկրներում և Հնդկաստանում։
Լողացող արևային կայանները համեմատաբար նոր տեխնոլոգիական լուծում են։ Ըստ ոլորտի մասնագետների դրանք 16 տոկոսով ավելի արդյունավետ են, քանի հողային կայանները։ Սակայն լիովին ուսումնասիրված չեն լողացող կայանների հետ կապված էկոլոգիական երևույթները, ինչպես օրինակ ջրիմուռների քանակի կրճատումը, ձկնատեսակների կենսապայմանների փոփոխումն ու ջրամբարներից գոլորշիացման ծավալների փոփոխությունը։
Թեև լողացող արևային կայանները զգալի ներուժ ու զարգացման միտում ունեն, քննադատները տարակուսում են էկոլոգիական խնդիրների առաջացման մասով, բայց նաև նշում են ջրի մակարդակի տատանումների դեպքում այս կայանների անփոփոխ արտադրողականության մասին՝ ի տարբերություն հիդրոէլեկտրակայանների։Բացի այս լողացող արևային կայանները թերևս լավագույն լուծումն են այն պետությունների համար, որտեղ բացակայում են համապատասխան ցամաքային տարածությունները։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Eco Step Solar Energy Solutions
16:28, 17.07.2020
2792 | 0
to top