«Երեցը (քահանան) կամ սարկավագը չհեռացնեն իրենց կնոջը երկյուղածության պատճառով. եթե կհեռացնեն, թող մերժվեն (եկեղեցուց), իսկ եթե համառեն, թող կարգալույծ լինեն» (Երկրորդ առաքելական 5-րդ կանոն): Արտասահմանում ստեղծված այս նորարարությունը վաղ թե ուշ պիտի հասներ Սուրբ Էջմիածին, ու Սուրբ Աթոռի մի շարք միաբաններ նաև պիտի հետևեին «այլոց օրինակ» -ներին։ Վերջին նմանատիպ դեպքն արձանագրվեց Կոտայքի թեմի առաջնորդ, սեփական որդուն` Արգիշտի Քարամյանին ուրացող Առաքել եպս. Քարամյանի ազգականի` Դավիթ աբեղա Քարամյանի հարցում: Վերջինս, տարիներ առաջ հրաժարվելով վեղարից և հոգևոր ծառայությունից, աշխարհական վիճակով մեկնեց ԱՄՆ և ամուսնացավ, իսկ երկու օր առաջ Գարեգին Բ-ի տնօրինությամբ ուխտադրուժ նախկին աբեղան վերահաստատվեց իր հոգևոր ծառայության մեջ` որպես ամուսնացյալ քահանա: Սակայն Մայր Աթոռի վերջին ամենազավեշտալի նորությունը երեցկնոջ ողջության օրերին ամուսնացյալ քահանայությունից վեղարավորի վերածվելու հանգամանքն էր։ Այո, խոսքը կնաթող, ընտանիքը լքած և երեք զավակներին ուրացած Ասողիկ չքահանա Կարապետյանի մասին է: Վեղարից ու գավազանից կամովին հրաժարումը նշանակում է, ինչպես վերը հիշեցինք, ուխտադրուժ լինել։ Իսկ ամուսնացյալի պարագայում` կնոջն առանց բարոյական պատճառի արձակելը, ըստ Ավետարանի, նշանակում է շնություն անել։ Հետևաբար, շնություն արած մարդն արժանի չի հարգանքի, ուր մնաց` «կուսակրոնության» պատվի։ Մի կողմ թողնենք երեցկնոջը, հապա երեխանե՞րը… Փոխարենը նման դեպքերում եկեղեցական կանոնները ոչ թե սահմանում են վեղարի տվչություն, այլ` կարգալուծություն: Մայր Աթոռի Թանգարանների և ձեռագրատան տնօրեն Ասողիկ չքահանա Կարապետյանը, ով փոխանակ գնար և միանար իր լքած սեփական կնոջն ու երեխաներին, ընկնելով ցնորամտության և պատրանքների գիրկը, իրեն հայտարարում է հայր Ասողիկ աբեղա Կարապետյան: Եվ այսպես է արտահայտվում մի եկեղեցական, ով դեռևս Սևանի Վազգենյան դպրանոցում ուսանելու տարիներից հայտնի էր իր քծնելաոճով և երեսպաշտությամբ, որոնց շնորհիվ ինքն էլ մաս կազմեց Գարեգին Բ-ի ավազակախմբին և յուղոտ պաշտոններ ձեռք բերեց Մայր Աթոռում: Պատմաբան Գևորգ Յազչյանի փոխանցմամբ՝ չկաթողիկոսը պահանջել էր, որ Ասողիկը միաբաններից ստորագրություններ հավաքեր՝ իրենց շարքերը համալրելու համար: Սակայն Էջմիածնի միաբաններից եղել են առարկություններ այն մասին, որ Ասողիկ չքահանան ո՛չ աշխարհիկ և ո՛չ էլ եկեղեցական դատարանով ամուսնալուծված չէ, ուստի առայժմ չի կարող «կուսակրոն եկեղեցականների» դասն անցնել: Իհարկե, «կուսակրոն» աբեղայի տնազ դարձած կնաթող չքահանան հեռահար նպատակ ունի եպիսկոպոս ձեռնադրվել, որպեսզի ավելիո՛վ հայտնի իր անմնացորդ նվիրվածությունը Գարեգին Բ ավազակապետին: Հայտնի չէ նաև, թե ի՛նչ դիրքորոշում ունի այս հարցում Հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասը, երբ խորանի առաջ ամուսնության ուխտ արած բազմազավակ եկեղեցականը դրժում է իր նվիրական ուխտը ու հիմա էլ «կուսակրոնության» ուխտ է անում... Մոտ անցյալում Մայր Աթոռում նման եզակի մի խեղկատակ դեպք եղել էր` վարդապետական գավազանի ու վեղարի փոխարինումը երեցկնոջով, որին հաջորդեց ապահարզանը, ու ապա դարձյալ գավազան և վեղարի տվչություն, իսկ ավելի ուշ` եպիսկոպոսացում։ Խոսքը Եզնիկ աբեղա Պետրոսյանի մասին է, որ հետո վեղարազուրկ դարձավ և կոչվեց Եզնիկ քահանա Պետրոսյան, ապա` կրկին Եզնիկ աբեղա, որին հաջորդեց` Եզնիկ վարդապետ, և ի վերջո` Եզնիկ եպիսկոպոս… Բոլորովին տարբեր է դեպքը ՇՈՒՇՏԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ-ի: Այս պարագայում, ամուսնացյալ քահանան, երբ մահվամբ կորցնում է իր երեցկնոջը, կարող է ուխտել կյանքի մնացած տարիներն անցկացնել «կուսակրոն» ժուժկալությամբ, որի պատճառով հայրապետական հատուկ արտոնությամբ վեղար է կրում: Կրկնում ենք` ամուսնացյալ քահանայի դեպքում վեղարի տվչությունը թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ երեցկինը մահացած է, ինչպես պարագան էր Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի։ Էջմիածնի միաբանության մեջ ներկայումս շուշտակ վարդապետ է հայր Աթանաս Մովսիսյանը, ով իր երեցկնոջ մահվանից հետո Վազգեն Ա-ի օրհնությամբ և թույլտվությամբ կրում է վեղար: Տարիներ առաջ շուշտակ վարդապետ կոչվելու և վեղար ստանալու խնդրագիր էր ներկայացրել Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Կյուրեղ Տալյանը, որի երեցկինը նույնպես մահացած է: Սակայն վերջինիս խնդրագիրը առանց հիմնավորման մերժվեց Գարեգին Բ-ի կողմից: Իսկ ահա Ասողիկ Կարապետյանի դեպքում նույն Գարեգին Բ-ն, կիրառելով երկակի ստանդարտներ, ոտնահարելով եկեղեցական ավանդություններն ու սրբազան կանոնները, կնաթող և կնամոլ Ասողիկ չքահանային վեղար է շնորհում: Ասողիկի հիստերիկ, ագրեսիվ, կանացի և թարախոտ նկարագրին շատերն են ծանոթ: Մինչդեռ ստորաքարշ և նենգ, կեղծավոր ու բամբասկոտ այս լպրծուն արարածը, նույնինքն` եպիսկոպոսացու կռվազան Ասողիկ Կարապետյանը, որի կուռքն ու կյանքի նպատակը Գարեգին Բ-ն է, միմիայն արժանի էր կարգալույծ հռչակվելու, այլ ոչ թե` շուշտակ վարդապետ կոչվելու։ Հիշեցնենք, որ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի նախագահ Ոսկան արք. Գալփաքյանը պատմաբան Գևորգ Յազչյանին բազմիցս հավաստիացրել էր, թե Գարեգին Բ-ն-ն մի քանի անգամ դիմել էր Ոսկան Գալփաքյանին՝ թույլ տալու Ասողիկ կոչեցյալ ամուսնացյալ չքահանային վեղար կրել՝ չկաթողիկոսին նվիրյալ ծառայության դիմաց որպես վարձատրություն: Ոսկան արք. Գալփաքյանն այդ առաջարկը կտրուկ մերժել էր՝ մի քանի պատճառներով: Առաջինը, ինչպես նշել ենք, վերաբերում էր եկեղեցական և աշխարհիկ ատյաններով ամուսնալուծված չլինելուն: Երկրորդ, նույնիսկ եթե Ասողիկն այս երկու ատյաններով ամուսնալուծվի, պետք է ամուսնալուծությունից անցնի առնվազն մեկ, եթե ոչ երեք տարի, որպեսզի նրան թույլատրվի «կուսակրոն» քահանայության մեջ մտնել: Հասկանալի է, որ անգամ այդ զրկանքներից հետո Ասողիկն ի վիճակի չէ վերականգնել իր կորցրած կուսությունը, որի համար այդքան թանկ է վճարել… «Մոտ մեկ ամիս է, ինչ Ոսկան արք. Գալփաքյանը գտնվում է արտասահմանում՝ բուժման նպատակով, և Գարեգին Բ-ն, օգտվելով նրա բացակայությունից, իր հերթական ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ քայլն է կատարել` Ասողիկ կոչված ԴԵՎին վեղար շնորհելով: Այս ստորության դիմաց այլևս ով լռի Հայ Եկեղեցու ՉՈՐՍ նվիրապետական Աթոռների մեջ, ՀԱՆՑԱԿԻՑ է Գարեգինին՝ լինեն նրանք Արամ Ա. կաթողիկոս, Նուրհան պատրիարքը, պատրիարքական տեղապահ Սահակ Մաշալյանը, թե այլոք», - եզրակացնում է Գ. Յազչյանը և եզրափակում. «Իսկ Ոսկան Սրբազանը հրավիրված է` ցույց տալու իր տղամարդկությունը, այլապես նա ևս ՉՈՒԼ ՈՒ ՓԱԼԱՍ է ինձ համար»: |
Subscribe to the news feed