MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Փոքր գյուղերի մարզիկներ պետք չե՞ն...
01:01, 10.07.2019
2403 | 0

Շիրակի մարզի Ջրարփի գյուղի մասին հավանաբար լսել եք: Շուրջ 847 բնակիչ ունեցող այս գյուղը ո՛չ միայն համառորեն պայքարում է իր գոյության համար, այլև ամուր կամքի իրական օրինակ է ցույց տալիս: Սակայն ցավոք, մեր առօրյա եռուզեռի մեջ, այս փոքրիկ գյուղի օրինակով հարյուրավոր փոքրիկ՝ ու ոչ միայն, գյուղեր մնում են միայնակ իրենց խնդիրների հետ:
Մեզ հետ զրույցում, գյուղի երիտասարդները խոսեցին գյուղի հիմնախնդիրներից, նշելով հատկապես գյուղի սպորտ դպրոցի բացակայության հանգամանքը:
Չնայած սպորտ դպրոցի բացակայությանը, այնուամենայնիվ գյուղի դպրոցում գործում է Շոտոկան կարատեի խմբակ:

Մեզ հետ զրույցում, տեղացիներից ասացին, որ մարզիչը Ժիրայր Միանասյանն է, ով ամեն անգամ 70կմ ճանապարհ է անցնում, որպեսզի հասնի փոքրիկ Ջրարփի գյուղ, մարզելու գյուղի երեխաներին։

Խոսելով գյուղի մարզիկների մարզական հաջողությունների մասին, մեզ ասացին, որ կարատեի խումբը բավականին ակտիվ մասնակցում է տարբեր մրցաշարերի


Մեզ հետ զրույցում, մեզ նկարներ տրամադրելով, 8-ամյա Հովհաննես Համբարյանը պատմեց.
«Առաջին նկարում ես եմ՝ 8 տարեկան եմ։ Երկրորդ նկարում Անդրանիկ Սարգսյանն է՝ 9 տարեկան։ Ես ու Անդրանիկը մասնակցել ենք շատ մրցումների և երկուսս էլ միշտ գյուղ ենք վերադարձել մեդալներով։
Հունիսի 6-9 մասնակցել ենք Բաթումում՝, , Batum open’’ բաց առաջնությանն ու երկուսս էլ վերադարձել ենք մրցանակներով։ Ես գրավել եմ 2-րդ, իսկ Անդրանիկը՝ 3-րդ տեղերը։ Հուլիսի 23-ին Ստեպանակերտում երկուսս էլ գրավել ենք պատվավոր 1-ին տեղը։ Ես դեկտեմբերին մասնակցել եմ Պարսկաստանում, , Iran open" մրցմանն ու այդ ժամանակ հաղթելով ադրբեջանցուն 2 մեդալ եմ բերել։ Հա այս ապրիլին մասնակցել ենք Հայաստանի W.S.K.F բաց առաջնությանը։ Ես գրավել եմ առաջին իսկ Անդրանիկը՝ 3-րդ պատվավոր տեղերը»:


Հ.Գ. Պետք է, և պարտադիր, որ պատշաճ ուշադրություն դարձվի հատկապես փոքր գյուղերին, մայրաքաղաքից ու մարզկենտրոններից հեռու բնակավայրերին, որոնք ևս ունեն հավասար զարգանալու բոլոր իրավունքները:


Media Press լրատվական

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմինե Հովհաննիսյան
to top