MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
Դաժանությունն իր անվան մեջ ամփոփող Անտվերպենը
10:24, 15.07.2019
3474 | 0

Անտվերպենը Բելգիայի ֆլամանդական քաղաք է, Ֆլանդրիա երկրամասի ամենամեծ քաղաքը և Բրյուսելից հետո Բելգիայի երկրորդ քաղաքը:

Անտվերպենի անվան ծագումը բխեցվում է մի առասպելից, որում այս վայրերի հին պատմությունն ու հորինվածքը սերտորեն միահյուսվել են: Այդ առասպելն արտացոլված է քաղաքապետարանի առջև խոյացող այս արձանում:

Ըստ առասպելի, Հռոմի տիրապետության ժամանակներում այս քաղաքի միջով հոսող Շելդա գետի ափին Դրյուոն Անտիգոնե անունով մի չար հսկա է ապրել, որը գետով վեր ու վար անող բոլոր նավաստիներից հարկ է պահանջել: Եթե նավաստին հրաժարվել է վճարել, հսկան բռնել է նրան, կտրել է նրա ձեռքերն ու նետել է գետը: Բայց և այնպես օրերից մի օր Դրյուոնը պարտվել է ու հատուցել իր դաժանությունների համար: Եվ նրան հաղթողը եղել է հռոմեացի զինվոր Բրաբոն, որը կտրել է հսկայի ձեռքն ու նետել Շելդա գետը: Հենց այս իրադարձությունն էլ, ըստ ավանդապատման, քաղաքի անվան հիմքն է հանդիսացել: Հոլանդերենում «hand werpen» բառակապակցությունը «գետը նետել» է նշանակում:

«H» տառը ժամանակի ընթացքում սղվել է, իսկ մնացած տառերը միաձուլվել են երկրորդ բառի հետ ու մեկ բառ կազմել: Առասպելը պահպանել է ինչպես ֆլամանդական հին անունների ձևը, այնպես էլ այս վայրերը հռոմեացիների գալու փաստը: Ավելին, եթե նկատի առնենք, որ Հուլիոս Կեսարի լեգեոներները Ֆլանդրիան նվաճել են մ.թ.ա. 51 թվականին, իսկ ըստ առասպելի գաղաքն արդեն կար, կարելի է ենթադրել, թե որքան հին է եղել այն:

Բայց գիտնականները չեն ընդունում առասպելի հենքի վրա կատարվող այն պնդումը, թե քաղաքը գոյություն է ունեցել մեր թվականությունից առաջ: Նրանք ասում են, թե Անտվերպենը ծնունդ է առել մ.թ. 7-րդ դարից ոչ վաղ, իսկ այս համոզումն ունեցող գիտնականներից ոմանք էլ քաղաքի անվան պրոզայիկ ստուգաբանություն են տալիս: Նրանք ասում են, թե Անտվերպեն անունը ծագել է «aan het werpen» դարձվածքից, որ պարզապես «նավամատույց, նավակառան» է նշանակում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
209 | 0
to top