MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Անրադարձ Հ․ Բագրատյանին Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան պատասխանին։
11:54, 18.07.2019
4321 | 0

Իհարկե, ի պաշտոնե հարգելի մարզպետը, ի սկզբանե բացարձակ կապ չունի այն հանգամանքի հետ, որ անկախության հռչակումից մինչև 1995թ․-ը՝ շուրջ 5 տարուց ավելի, հանրապետությունը վարչատարածքային կառավարման որևե կարգավորիչ իրավական ակտ չի ունեցել, շուրջ մեկ տարի ու կես՝ 1995-1997թ․թ․-ը, մարզպետարանների առկայության պայմաններում մարզպետներն աշխատել են իրենց անձնական մտածածին իրավասություններով՝ առանց իրենց լիազորությունների վերաբերյալ որևե օրենսդրական իրավակարգավորման, իսկ 1977-2018թ․թ․-ը գործած միակ իրավական ակտը՝ առաջին նախագահի 2-3 էջանոց հրամանագրի տեսքով, երկրորդ և երրորդ նախագահների 12 լրացումներով ու փոփոխություններով այնպես էր խճճվել, որ այդ ժամանակի ամենալուրջ իրավաբաններն անգամ խորշում էին որևե մեկնաբանություններ անել տարածքային կառավարման և/կամ մարզպետների լիազորությունների վերաբերյալ, և վերջապես, որ մինչև իր նշանակումը՝ այս ամբողջ անկախ պետականության ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում տարբեր ինտենսիվությամբ՝ կախված չակերտավոր իրավասուների ախորժակից ու հնարավորություններից, նաև նախորդիվ նշված պատճառներով Սևանը անխնա ավերվել է, որի արդյունքների վառ ականատեսն ենք բոլորս այսօր, հավանաբար որևե կասկած չի հարուցում։

Անկախ պետականության օրենսդիր գործունեության ամբողջ ժամանակաշրջանում չեք գտնի մի բնագավառ որն այսչափ և այս աստիճան բարձիթողի՝ իրավական առումով ոչ ադեկվատ ու չկարգավորված վիճակում լինի ինչպես տարացքային կառավարման և մարզպետների լիազորությունների ինստիտուտն է, որի արդյունքն Սևանով հանդերձ բոլոր հարթություններում մարզերում տիրող անմխիթար վիճակն է։

Ի՞նչ պահանջներ կարելի է ներկայացնել այսօրվա գործող մարզպետին, երբ պատմության դառը կրկնմամբ, զավեշտալիօրեն, շուրջ մեկ տարի երեք ամիս է, այսօր էլ հանրապետությունը չունի տարացքային կառավարման և մարզպետների լիազորությունների վերաբերյալ ադեկվատ-ընդգրկուն օրենսդրական ակտ (21 տարի 12 լրացումներով ու փոփոխություններով չարկչրկված 2-3 էջանոց ոչ ադեկվատ միակ օրենսդրական ակտը՝ առաջին նախագահի 06.05.1997թ․-ի ՆՀ-728 հրամանագիրը, ուժը կորցրած է ճանաչված երկրորդ նախագահի 05.04.2018թ․-ի ՆՀ-226-Ն հրամանագրի 18) կետով), կամ որ տարածքային կառավարման նախարարության կողմից արդեն 4 ամսից ավել է չի հրապարակվում մարզպետների կողմից 2018թ․-ի կատարված աշխատանքների գնահատման արդյունքները (համաձայն կառավարության 21 մայիսի 2009 թվականի N 562-Ն որոշման կարգի կետ 17-ի), անկախ մարզպետի անձի աշխարհագրական կրթվածությունից, բնօգտագործման և բնապահպանության մեջ մասնագիտացվածությունից, 5 ամսա բնապահպանության փոխնախարարի + 9 ամսյա մարզպետի պաշտոնում փորձառությունից։

ՈՒ՞մ մեղադրես կամ արդարացնես առակա փոխքննադատությունների մեջ, երբ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայք էջում մարզպետարանի կոմպետենտ պատասխանատուների՝ Անձնակազմի կառավարման բաժնի, Իրավաբանական բաժինի, և վերջապես Գխավոր քարտուղարի ու Գլխավոր քարտուղարի տեղակալի առկայության պայմաններում մարզպետի լիազորությունները հրապարակված են ըստ արդեն իսկ մեկ տարուց ավելի չգործող օրենքի՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳԻՐԻ, որի 1.20. կետում հստակ սահմանված է, որ Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում մարզպետը`

ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.

բ) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.

գ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.

դ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

Բոլոր այլ հավասար պայմաններում, հանրային պետական վարչական պաշտոն զբաղեցնողը՝ անկախ կոնկրետ անձերից, սահմանափակված է բարեվարքության՝ հանրությանը ծառայելու գիտակցման, բարեկրթության և հարգալիրության վարքագծի սկզբունքներով ու կանոններով
( «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ-ի Հոդված 25 կետ 1), անգամ սոցիալական հարթակներում, և պետք է հանդես բերի պաշտոնին վայել վարքագիծ՝ բարեկիրթ վերաբերմունք դրսևորելով բոլոր այն անձանց նկատմամբ որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս, անկախ ընդդիմախոսի ցուցաբերած մոտեցումների արդարացվածության ու խստության։

Պատճառաբանված ապացուցողական, համոզիչ փաստարկներ բերելու և կոնստրուկտիվ երկխոսություն վարելու փոխարեն հարցը անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելը, առավել ևս համեմված ընդդիմախոսի կողմից չեղած ու չասված մտքերով (ընդդիմախոսականում ընդհանրապես խոսք չկա Որոտան-Արփա ջրատար թունելի և/կամ ձկների որևե բանով սնվելու վերաբերյալ) պատիվ չի բերում ժամանակակից նոր Հայաստանի պաշտոնյաին՝ որը խոսում է քաղաքական ոչ անհրաժեշտ մակարդակի պատրաստվածության մասին՝ իջեցնելով բարեվարքության վարկանիշը ու թիրախավորելով նրա հանդեպ հաջորդիվ ավելի ուղղակի փաստարկված ընդդիմախոսության։

Խմբագրելով անձնական վիրավորանք պարունակող մասերը պատճառաբանված ապացուցողական, համոզիչ փաստարկներով և վկայակոչելով՝

1․ 1990-2018թ, թ, -ին Սևանի կիսաավերված անհերքելի փաստը՝ պայմանավորված այդ թվում նաև տարածքային կառավարման և մարզպետների լիազորությունների վերաբերյալ օրենսդրական դաշտի բաց ու բարձիթողի վիճակով,

2․ Իննամսյա մարզպետի պաշտոնում առանց օրենսդրությամբ հաստատված լիազորությունների աշխատելու փաստը՝ անկախ մարզպետի պաշտոնի անձնագրի (աշխատատեղի նկարագրի) սահմանված կարգով առկայությունից, որը չի կարող առաջ բերել քրեական պատասխանատվություն,

3․ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ-ի Հոդված 12-ի 4) կետով սահմանված հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքի հիմքի վրա ազնվորեն բացահայտելով իննամսյա գործունեության ընթացքում մարզի գործունեության ծրագրով ձկնային պաշարների համալրման գծով բյուջետային ֆինանսավորման իսպառ բացակայության փաստը,

4․ Իննամսյա պաշտոնավարման ընթացքում մարզի գործունեության ծրագրով նախատեսված ջրածածկ տարածքների մաքրման համար նախատեսված ավելի քան 58 միլիոն դրամի և Սևանա լճում ձկնային պաշարների հաշվառոման համար 4 միլիոն դրամի բյուջետային ֆինանսավորումից Սևանի մաքրման ու ձկնային պաշարների հաշվառոման աշխատանքների վրա ծախսված գումարների ու ըստ այդմ բնութագրված կատարված կոնկրետ աշխատանքների ծավալի փաստը,

5․ Իննամսյա պաշտոնավարման կտրվածքով մարզի աշխատանքային ծրագրով նախատեսված համայնքների, մարզում տնտեսվարող սուբյեկտների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից «Բնապահպանության մասին» ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ապահովման ուղղությամբ բացահայտված և արձանագրված որսագողության՝ ապօրինի ձկնորսության, վերահսկողական աշխատանքների արդյունքներն ու խախտման փաստերի վերաբերյալ համապատասխան մարմիններ ուղարկված նյութերի փաստը

մեծ հավանականությամբ անձայն կհորդորի ընդդիմախոսին քրեկան պատասխանատվության սլաքները ուղղելու այլ ավելի կոնկրետ պատասխանատու մարմինների, բայց միայն ոչ այսօրվա մարզպետի ուղղությամբ։

Իսկ, որ հանքային մշակման պոչամբարները, կենցաղային կեղտաջրերը, իպեֆլորայի և իպեֆաունայի հավասարակշռության խախտումը՝ նամանավանդ բենտոսում, ջրային դիսբալանսի հետ միասին կարող է անդառնալի կործանարար ազդեցություն ունենալ հատկապես քաղցրահամ ջրային ավազանների էկոհամակարգի վրա, անհերքելի աքսիոմատիկ ճշմարտություն է, որի մասին Սևանի հետ կապված բազմիցս բարձրագոչում ու ահազանգում են բնապահպանները։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ռոման Կառլենովիչ
to top