MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
Ես ընդհանրապես մեր երկրում դեմ եմ որևէ հանքի շահագործմանը:
21:15, 18.07.2019
1925 | 0

Բարի ուշ երեկո, եկել եմ ասեմ, որ երեկվանից ինձ բազմիցս հարցադրում է տրվել Ամուլսարի հետ կապված, ըստ այդմ հայտնեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումը:

Բուն Ամուլսարի թեմայով, ես իմ դիրքորոշումը հայտնել եմ դեռ անցած տարի, չեմ մեջբերում, եթե հետաքրքիր է այս հեշթեգով #Ամուլսար կգտնեք մանրամասն կարծիքս:

Դիրքորոշումս հայտնում եմ ընդհանրական, սա է իմ կարծիքը, իմ դիրքորոշումը ընդհանրապես հանքարդյունաբերության վերաբերյալ է, այո միգուցե սենտիմենտալ, այո միգուցե միամիտ, այո միգուցե սխալ, այո միգուցե սուբյեկտիվ, բայց սա է և շատ հստակ է:

Ես ընդհանրապես մեր երկրում դեմ եմ որևէ հանքի շահագործմանը:
Որովհետև նախ առաջինը. իմ համար ցավալի և անընդունելի է, երբ օրինակ Վարդենիսում ծնված երեխեն ծնված օրվանից սկսած պարտադրված է մտածել ապագայի մասին հստակ երկու սահմանափակումով՝ կամ Սոթքի հանքում աշխատող պիտի դառնա կամ հանքի ճղճիկ (գողացոծ):
Այն արդարացումը թե իքս տեղանքում իքս հանքը եթե չլինի, ի՞նչ պիտի անի այնտեղի բնակիչը ինձ համար անընդունելի է: Կարծում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը այդ հարցում այն է, որ մենք երբեք չենք մտածել դրան այլընտրանքներ ստեղծելու, այդ իսկ պատճառով մեր հանքերի շահագործման հիմնական փաստարկներից մեկը վերը նշվածս, զուտ մեր լայն չնայելու, չմտածելու, միտքը որը ամենակարևորն է ամբողջությամբ չգործարկելու, եղածով բավարարվելու չփաստարկն ա:

Եվ երկրոդը. ինձ համար Հայաստանը բնական, իսկական, իրական, օրգանական, կանաչ, մաքուր պետություն է: Ես Հայաստանի երկարաժամկետ ապագան տեսնում սրա մեջ, այլ ոչ թե այս պահին եղածը քամելու, չկա որև է բան որը հավերժ է, եթե այն հիմված է եղածը քամելու վրա:
Հավերժ է միայն քո մտքով ստեղծագործածը, որը դու ժառանգություն ես թողնելու սերունդներին:

Կարճ ասած՝ այն ինչ բնական է, բարոյական է: Այսքանը: Գնացեք քնեք:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայկական Մամուլ
to top