MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Tomorrow:+24 °C
Սպիտակ զոլերը վերանում են
01:35, 20.07.2019
5650 | 0
Հղիության, քաշի կտրուկ փոփոխության և մի շարք այլ դեպքերում, մարմնի տարբեր հատվածներում հայտնվող սպիտակ զոլերը, կարելի է վերացնել առանց թանկարժեք կոսմետիկ ծառայությունների միջամտության, պարզապես պետք է լինել աշխատասեր և առաջացած խնդրին արձագանքել հնարավորինս շուտ: Մաշկաբաններն ասում են, որ հին և նոր զոլերը կարելի է տարբերել գույներով և որքան որ նոր է լինում այն, այնքան ավելի մոտ է մաշկի գույնին, իսկ հետո աստիճանաբար սկսում է սպիտակել, դառնալով լրիվ անգույն: «Ֆիդորա» ընկերության դեղագետները խորհուրդ են տալիս օգտագործել, խաղողի, խունկի, կոկոսի, մասուրի, դդմի կորիզի և կոճապղպեղի յուղերը:

ԿԻՐԱՌՄԱՆ ՁԵՎԸ
1. Յուղն անրհաժեշտ է կիրառել ամեն օր, մոտ 1-2 ամիս անդադար: Լցրեք մի քանի կաթիլ յուղ, վնասված մաշկի վրա և տարածեք շրջանաձև շարժումներով, մերսեք, տրորելով և սեղմելով մաշկը մատներով:

2. Կարևոր չէ, թե վերոնշյալ յուղերից որ մեկն էք նախընտրել, այլ ավելի կարևոր է այն, թե ինչպիսի ինտեսնիվությամբ եք օգտագործում և ինչպիսի ժրաջանությամբ եք կատարում մերսումը:

3. Միշտ հիշեք, որ սպիտակ զոլերից ազատվելը հեշտ է, հենց նրանց ի հայտ գալու փուլում և որքանով նրանք ավելի են հնանում, այդքան ավելի է դժվարանում նրանց դեմ պայքարը:

Ամիսներ շարունակ մաշկի վրա մնացած և սպիտակած զոլերի տեղը, կարելի է վերականգնել միայն 2-3 ամիսներ տևած ժրաջան մերսումների շնորհիվ:
Author: Miss Fidora
The article published in the Spokesperson project.
Share with friends
Miss Fidora
02:19, 30.07.2020
4339 | 0
to top