MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Tomorrow:+24 °C
ՖԻԴՈՐԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
03:12, 05.10.2019
2096 | 0
Սկսել ենք չիչխանի յուղի արտադրությունից, ապա ավելացրել ենք ծիրանի, դեղձի, խաղողի, կտավատի, դդմակորիզի յուղերը: Բազմամյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ, աստիճանաբար մեր արտադրանքների տեսականին մեծացրել ենք և անցել 100-ը: Յուղերը ստանում ենք որոշ բույսերի (ծիրանի, դեղձի, խաղողի, գետնանուշի, մասուրի, նռան, ընկույզի, կիտրոնի, նարինջի, թուրինջի, մանդարինի և այլն) սերմերի, պտուղների և կորիզների սառը մամլման, ինչպես նաև որոշ բույսերի (անթառամ, մեխակ, հասմիկ, նվենի, ռեհանի, եղինջի, եղիսպակի և այլն) ծաղիկների, խոտերի և արմատների էկստրակցիայի եղանակով: Առաջիկայում ևս նախատեսում ենք յուղերի տեսականու ավելացում:
Այժմ յուղերի արտադրությանը զուգահեռ զբաղվում ենք ոգեթուրմերի արտադրությամբ- արտադրում ենք ալոճի, կատվախոտի, վաղենակի, առյուծագու ոգեթուրմեր և ֆիրմային անվանումը կրող ՖԻԴՈՐԱ ապրանքանիշով հանգստացնող ոգեթուրմը:
Արտադրում ենք նաև ձեռքերի, մազերի և մարմնի խնամքի միջոցներ: 2009 թվականից սկսել ենք օշարակների և լոսյոնների արտադրությոն: 2015 թ-ից արտադրում ենք փափուկ ժելատինե պատիճներ: Առաջիկայում նախատեսում ենք նաև խոտաբույսերի լայն տեսականու արտադրություն:
Author: Miss Fidora
The article published in the Spokesperson project.
Share with friends
Miss Fidora
02:19, 30.07.2020
4339 | 0
to top