MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Tomorrow:+25 °C
Անտոն Չեխով. «Ռուս մարդը մեծ խոզ է…»
18:07, 22.07.2019
4009 | 0

«Ամբողջ Ռուսաստանն ինչ-որ ողորմելի ու անկյալ մարդկանց երկիր է. նրանք սարսափելիորեն շատ են ուտում, խմում, սիրում են ցերեկը քնել և քնած ժամանակ խռմփացնում են: Նրանք ամուսնանում են, որպեսզի տանը կարգուկանոն լինի, իսկ սիրուհի պահում են հասարակությունում հեղինակություն ունենալու համար: Նրանք շան հոգեբանություն ունեն. երբ նրանց խփում են՝ ցածրաձայն վնգստում են ու թաքնվում իրենց բնում, երբ փաղաքշում են՝ պառկում են մեջքի վրա ու պոչ են խաղացնում…»

Անտոն Չեխովը ռուսների մասին՝ Մաքսիմ Գորկու հետ զրույցի ժամանակ

«Ռուս մարդը հակված է վերջին միջոցները ծախսել տարատեսակ հնարաբանությունների վրա, այն դեպքում, երբ բավարարված չեն ամենակենսական պահանջմունքները»:

«Ռուս մարդը մեծ խոզ է: Եթե նրան հարցնես, թե ինչու միս կամ ձուկ չի ուտում, ապա կարդարանա, թե չեն բերում, թե հաղորդակցության ճանապարհներ չկան և այլն, իսկ օղին որքան ուզես կա նույնիսկ ամենախուլ գյուղերում»:

«Ռուս մարդը ձեռքն ապուխտին է տանում այն ժամանակ, երբ դրա վրա թելաճիճուն է նստում, և գետն անցնում է այն ժամանակ, երբ գետի սառույցն սկսում է ճարճատել»:

«Բնությունը ռուս մարդու մեջ գողանալու արտասովոր կարողություն է դրել, բայց նրա խելքն ու մտածողական շնորհը փոշիանում է անհոգության, ծուլության ու երազողական թեթևամտությանը բախվելով»:

«Ռուս մարդը սիրում է վերհիշել, բայց ապրել չի սիրում»:

«Ռուս մարդուն պակասում է ցանկանալու ցանկությունը»:

Անտոն Չեխով

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
311 | 0
09:44, 13.04.2024
420 | 0
11:39, 08.04.2024
409 | 0
09:16, 06.04.2024
354 | 0
08:44, 03.04.2024
293 | 0
to top