MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
3 ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ և ԻՐԵՆՑ ՇՐՋԱՊԱՏԻ ՃԻՇՏ ՊԱՏԻԺԸ ԿՈՒԼԱԿԱԹԱՓՈՒՄՆ Է, ՈՐ ԹԱԼԱՆՎԱԾԸ ԿԼՑՎԻ ԲՅՈՒՋԵ և ԻՐԵՆՔ ԷԼ ԲՈՄԺ ԿԴԱՌՆԱՆ․․․
19:59, 30.07.2019
5673 | 0
3 ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ և ԻՐԵՆՑ ՇՐՋԱՊԱՏԻ ՃԻՇՏ ՊԱՏԻԺԸ ԿՈՒԼԱԿԱԹԱՓՈՒՄՆ Է, ՈՐ ԹԱԼԱՆՎԱԾԸ ԿԼՑՎԻ ԲՅՈՒՋԵ և ԻՐԵՆՔ ԷԼ ԲՈՄԺ ԿԴԱՌՆԱՆ․․․


ԱՅԼևՍ ՖԵՅՍԲՈՒՔ ՄՏՆԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ․ ԹՈՒՅՆԻՑ ՈՒ ՄԱՂՁԻՑ ԽԵՂԴՎՈՒՄ ԵՆՔ․ՈՄԱՆՔ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ԻՆՁ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ, որ պաշտպանում եմ Փաշինյանին և չեմ պահանջում, որ նա ոչ միայն Քոչին, այլ՝ նաև Լևոնին ու Սերժին ձերբակալի, իհարկե համամիտ եմ, քանզի դեռևս 1994թ Բիշքեկյան խայտառակ զինադադարից սկսած եմ պայքարել Լևոնի դեմ, երբ մեր հաղթանակները գրեց սառույցին ու այսօրվա Ղարաբաղի հարցի թնջուկի բուն պատճառը հենց Լևոնն է, և ոչ միայն Բիշքեկյան զինադադարի, այլ սովետից ժառանգածը թալանվեց սեփականաշնորհման քողի տակ․․․ հետո Քոչարյանի դեմ պայքարեցի հատկապես «Մադրիդյան սկզբունքներից» սկսած, քանզի այդ արձանագրություններով Քոչն ու Վարդան Օսկանյանը ծախել են Արցախը և հիմա Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, պարտադրելու են 7 շրջանների վերադարձ, 1 միլիոն ազերի փախստականների վերաբնակեցում բուն Արցախում, Լաչինի միջանցքի հարակից 13 Ադրբեջանական գյուղերի վերաբնակեցումը ազերիներով, այդ դեպքում հնարավո՞ր է, որ հայ վարորդն անփորձանք հասնի Ստեփանակերտ, կամ՝ հակառակը․․․մի առիթով Հայ-դատի տնօրեն Կիրո Մանոյանի հետ հանդիպմանը Բրյուսելում ասել եմ․

«կոտրվեր այն ձեռքը, որ ստորագրություն դրեց այդ արձանագրությունների տակ», , , Քոչից սպասելի

էր, քանզի մի պահ արդեն Մեղրին էր տալիս․․․իսկ Սերժի դեմ պայքարել եմ 2008-ից սկսած, երբ նա Ֆուտբոլային դիվանագիտություն սկսեց Թուրքիայի հետ և 2009-ին Շվեյցարիայում Հոկտեմբերի 10-ին կնքվեց Հայ-Թուրքական ազգադավ արձանագրությունները, որտեղ «մենք ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանները, իսկ Թուրքիան էլ մեր», այսինքն մենք պահանջատեր չենք և իզուր ենք մեկ դար պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, , , և այդ արձանագրությունները շուրջ 10-ը տարի մնալով Շվեյցարիայում, մոլորեցրեց աշխարհի գերտիրությունների առաջին դեմքերին, որ հայն ու թուրքը բարեկամացել են և ձեռնպահ մնացին Genocide տերմինն օգտագործել․ միայն պաշտոնավարման վերջում այդքան պահանջից հետո, որն արդեն ժամանակավրեպ էր, հետ կանչեք արձանագրությունները, որն իր սև գործն արել էր արդեն, , հետո իմ պայքարը Սերժի դեմ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո էր, որ 800 հեկտար հեղերը հանձնվեց, հայտարարեց անպետք հողեր և բացահայտվեց, որ մեր զինվորը 1981-ի զենքով է կռվել և բյուջեից հատկացված գումարները թալանվել է տարիներ շարունակ․․․ 200-ից ավել հրապարակախոսական
վերլուծական հոդվածների հեղինակ եմ, որը մի ամբողջ տարեգրություն է 1990-ից սկսած․ չկա մի ցավոտ հարց, որ անդրադարձած չլինեմ․ հատկապես ազգային թեմաներին վերաբերող և ինձ համար, որպես ցեղասպանության և Արցախի հարցի համար պայքարողի, Փաշինյանից չեմ պահանջում 3 ազգադավ նախագահների՝ Լևոն տեր պետրոսյանի և Սերժի ձերբակալումը, ես կասեի անգամ Քոչի ձերբակալումն եմ սխալ համարում․ այդ 3 նախագահների համար ես իմ պատիժը վաղուց եմ բարձրաձայնել․ Կուլակաթափում․․․ դա է միակ պատիժը դրանց, որ բոմժ դառնան․․․Եթե Քոչի եղածը պետականացնեին, այսօր նա չէր կարող փողով մարդ գներ, ծախված դաշնակներին հաներ գյուղերն ուղարկեր գրասենյակներ բացեին, ջահելներին փողով հավաքագրեին, անգամ լսել եմ Ռամկավար կուսակցությունն է առել, որ իրեն թիկունք դառնան, , , ասեք, որ ես ճիշտ եմ, , , Հիմա, երբ դեռ միայն Քոչին է մեղադրանք ներկայացված, տեսնում ենք, թե ինչ է կատարվում․ հարյուրավորներն իրենց թալանողին, դառն աղքատության դուռն հասցնողին, այդ մարդասպանին, մի կտոր պիցայով ծախվում են, դե պատկերացրեք, եթե Լևոնին ու Սերժին էլ փակեն, նրանց կողմնակիցներն էլ ոտքի ելնեն, մեր երկիրը վերածվելու է եռացող կաթսայի և շունը տիրոջը չի ճանաչելու․ անգամ իրավապահ մարմինները չեն կարողանա երկրում կարգ ու կանոն հաստատնել, իսկ քաոսային վիճակում հնարավո՞ր է կառավարելի դարձնել երկիրը, որ բնականոն աշխատի կառավարությունը և առաջընթաց լինի, իհարկե՝ ոչ․․․ այ սա է ինձ ստիպում ձեռնպահ մնալ,
պահանջել Լևոնին ու Սերժին էլ պատժել․ մի բան էլ կա, որ լռում եմ․ այսօրվա դատական համակարգն անգամ Քոչի հարցերը չի կարողանում լուծել, դե պատկերացրեք 3 նախագահներին միասին մեղադրանք ներկայացվի․ ի՞նչ քաոսային վիճակ կտիրի երկրում և ի՞նչ վարկանիշ կունենա մեր երկիրը, , , Դրա համար էլ ճիշտը կուլակաթափումն է և թալանվածը բյուջե լցնելը․ ոչ միայն Լևոնի, Քոչի, Սերժի գրպանները դատարկել, օֆշորներից հետ բերել նրանց թալանածը, այլ՝ բոլոր նրանց մոտ կանգնած շրջապատի, , , սա է միակ ճիշտ ճանապարհը պատժի, , , նրանք որ բերդ նստեցին, մեր օգուտն ի՞նչ է, ավելորդ ծախս են լինելու պետության վզին, , ,

Հիմա մի պարզաբանում էլ, որ Փաշինյանի անունը կապում են Լևոնի հետ, բացառված է․ Նիկոլն այն մարդն էր, որ Լևոնի կողքը կանգնեց երկիրը Քոչից ազատագրելու համար, Նիկոլը 2013-ին նույնպես հանուն հայրենիքի փրկության կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին․ ուրեմն իմացեք, որ Նիկոլի համար կարևորը եղել և մնում է մեր երկրի փրկությունը․ ոչ թե անձը, ում միջոցով հնարավոր կլիներ իշխանափոխություն իրականացնել, իսկ 2016-ին, ապրիլյան պատերազմից հետ նա բացահայտեց, թե ո՞վ է Լևոնը, ի՞նչ կապ ունի Սերժի հետ Արցախի շրջանները հետ տալու հարցում և այս վիդեոն դրա վառ ապացույցն է, դնում եմ այստեղ, որ կլաուզնիկների բերանները փակվի հավերժ, , , Խոնարհվում եմ ազգիս միակ փրկիչի առաջ, որ տասնյակ տարիներով եղել է իմ երազանքը, Աստված լսեց իմ աղաչանքը․ երկիրս ազատվեց չարի ճիրաններից և մեզ պարգևեց ազգիս ազնիվ, նվիրյալին՝ Նիկոլ Փաշինյանին․ ամեն օր կաղոթեմ․ Աստված զորավիգ լինի, պահի ու պահպանի,
օրհնվի նրա ծնունդը և նրան լույս աշխարհ բերող մայրը, , ,

The article published in the Spokesperson project.
Share with friends
Sona Arshuneci Arshuneci
to top