MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Tomorrow:+26 °C
Պետք չի այստեղից-այնտեղից հայթայթված լուրեր, շատ դեպքերում՝ ձևափոխված, տարածել, եթե ՊՆ-ն այդ մասին չի խոսում. Արթուր Եղիազարյան
14:19, 19.08.2019
2063 | 0
Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ ու համերկրացիներ, կխնդրեի, որ չտրվեինք էյֆորիայի՝ կապված ՀՀ ԶՈՒ զորամիավորների վերջին շրջանի գործունեության հետ:
Իհարկե, բոլորս էլ ուզում ենք լավ լուրեր լսել, բայց այն տեղեկությունները, որոնք վերջին շրջանում շրջանառվում են՝ կարող են լուրջ խանգարել ու վտանգել մեր սահմանային զորամիավորումների գործունեությանը:
Մենք՝ քաղաքացիական բնակչությունս, ընդամենը դիտորդներ ենք ու դրական կամ բացասական հուզականություն ենք դրսևորում ցանկացած լուրի հանդեպ: Եվ ուզում ենք, որ ինչ կատարվում է սահմանային դիրքային հատվածներում՝ տեղեկանանք: Բայց կարծում եմ, որ ընդամենը պետք է վստահել մեր զինվորականությանը, որն իր հայրենապահ գործը բարեխղճորեն կատարում է:
Մեր բանակն ամենօրյա աշխատանքով անում է ոչ միայն առավելագույնը, այլ շատ դեպքերում՝ անհնարինը: Հավատացեք: Կրկնում եմ՝ ամենօրյա աշխատանքով:
Պետք չի այստեղից-այնտեղից հայթայթված լուրեր, շատ դեպքերում՝ ձևափոխված, տարածել, եթե ՊՆ-ն այդ մասին չի խոսում, անգամ եթե ոգևորող լուրեր են:
Բացատրեմ, թե ինչու: Օրինակ՝ դիրքեր առաջ տալու մասին երբ մարդիկ գրում են, պետք է նկատի ունենան, որ դիրք առաջ տալը նախագծային, այնուհետև իրագործման՝ տևական լուրջ ու տքնաջան աշխատանք է: Դրան հետևում է էլի տքնաջան և վտանգներ պարունակող քողարկված ինժեներական աշխատանքներ: Երբ դեռ այդ ամենը գործընթացի մեջ է, և մենք հրապարակայնացնում ու խոսում ենք այդ մասին՝ վտանգում ենք և՛ իրականացնողներին, և՛ այդ աշխատանքները: Առավել վտանգավոր է, երբ այդ մասին ստատուս են գրում բարձրաստիճան, բայց ոչ զինվորական պետական այրերը: Դրանով ուշադրություն ենք հրավիրում հակառակորդի ռազմական-քաղաքական ղեկավարությանը, որով էլ մեծանում է նրանց սևեռումը՝ քննարկվելիք տարածքների ուղղությամբ: Այդ ամենով վտանգում ենք ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն ու այն իրականացնող մեր զինվորականներին: Լինենք զուսպ և առաջնորդվենք այն տեղեկություններով, որը ՊՆ-ն նպատակահարմար կգտնի հրապարակայնացնել»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top