MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Tomorrow:+26 °C
Մանկապարտեզ չհաճախող մեծ թվով երեխաներ Շիրակի մարզում
17:37, 19.08.2019
3869 | 0



















ՏԻՄ ամենակարևոր խնդիրներից է նախադպրոցական տարիքի երեխաներին նախադպրոցական կրթության մեջ առավելագույն չափով ներգրավելը, ինչը բնորոշ է եվրոպական երկրների մեծամասնությանը, որն ապագայում կրթված սերունդ, զարգացած պետություն ունենալու գրավականն է: Թեև ՀՀ կառավարությունը նպատակ ունի հանրապետության ՆԴՀ-ներում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունն ընդլայնել, այդ նպատակով մի շարք ծրագրեր է մշակել, այս դրույթն արտացոլված է կառավարության մի շարք զարգացման ծրագրերում, սակայն սոցիալական կարևոր համարվող այս հիմնախնդիրը դեռևս չի կարգավորվում ՀՀ տնտեսության թույլ զարգացվածության, պետական բյուջեի միջոցների անբավարարության պատճառով: ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում առկա զեկույցի համաձայն, 2017 թվականին 0-5 տարեկան բնակչության թվաքանակից երեխաների ընդգրկվածությունը քաղաքների ՆԴՀ-ներում կազմել է 36.6%, գյուղերում` 20.6%, որն ՀՀ-ում բավական փոքր ցուցանիշ է՝ պայմանավորված նաև հանգամանքով, որ հանրապետության մեծ թվով գյուղերում մանկապարտեզներ չկան: «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» հետազոտության շրջանակներում բացահայտել եմ Շիրակի մարզի որոշ համայնքներում մանկապարտեզ չհաճախող երեխաների թիվը, ներկայացրել հիմնական դրդապատճառները Շիրակի մարզում նախադպրոցական տարիքի երեխաների՝ մանկապարտեզ չհաճախելու, անդրադարձ է կատարվել համայնքապետարանների՝ Շիրակի մարզում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման դժվարություններին, իր մեջ պարունակելով վերլուծություն և փաստեր, ուսումնասիրվել է Գյումրու բյուջեն, իրականացվել վերլուծություն՝ պարզելու, արդյո՞ք հնարավոր է Գյումրու համայնքային մանկապարտեզների տարեկան ծնողական վարձավճարները փոխհատուցել քաղաքային բյուջեից կամ իրականացնել տարեկան ծնողական վարձավճարների մասնակի փոխհատուցում: Շարունակությունը կարդալ հետևյալ հղումով՝ https://newsandinvestigationswebsite.wordpress.com/2019/08/18/%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6-%d5%b9%d5%b0%d5%a1%d5%b3%d5%a1%d5%ad%d5%b8%d5%b2-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a9%d5%be%d5%b8%d5%be-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6/

The article published in the Spokesperson project.
Share with friends
Անահիտ Սիմոնյան
23:10, 30.08.2019
3635 | 0
to top